Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը նոր գրառում է կատարել՝ նշելով, որ բոլորս մեղավոր ենք, որ 2018-ին թույլ տվեցինք կործանել մեր երկիրը։
«Ես, մենք…
Մենք բոլորս մեղավոր ենք, որ 2018-ին թույլ տվեցինք կործանել մեր երկիրը:
Ես ստեղծեցի «Իշխանություն» ֆիլմը ու երկար մտածում էի՝ ինչ գրեմ վերջի տիտրերում…
Նվիրվում է… Ու՞մ… Հայ զինվորի՞ն… Ոչ, սա «Կյանք ու կռիվ» չէր, որը այս իշխանությունը արժեքազրկեց:
Նվիրվում չդավաճանող մարդկա՞նց… Բայց ֆիլմը միայն նրանց մասին չէ:
Ոչինչ չգրեցի, բայց շարունակեցի դրա մասին մտածել:
Ավելի ուշ հասկացա, որ պետք է գրեի ոչ թե «նվիրվում է», այլ «ներողություն»:
Ներողություն եմ խնդրում դավաճանված ու զոհված տղերքից, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից, տուն կորցրած իմ հայրենակիցներից` որ թույլ տվեցի (ես, նաև ես) կործանել Հայաստանը ու Արցախը:
Մենք կկարողանանք վերականգնել մեր երկիրը՝ ես կանեմ դրա համար ամեն ինչ:
Անվերադարձ է միայն հերոս տղերքի կյանքը` այդ բեռի հետ պետք է ուղղակի ապրել»,- ֆեյսբուքյան էջում գրել է ռեժիսորը, որն ամիսներ առաջ հանրությանն է ներկայացրել իր նոր՝ «Իշխանություն» ֆիլմը։