Արտաշատում 70–ամյա տղամարդ է մահացել էլեկտրահարումից
Advertisement 1000 x 90

Արտաշատում 70–ամյա տղամարդ է մահացել էլեկտրահարումից

Այսօր՝ հունիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Բուդաղյան 3 հասցեում տղամարդու դի կա։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ոստիկաններն ու քննիչները նշված հասցեի բակում տեղադրված 4868 հոսանքի էլեկտրաենթակայանի դիմաց հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ՝ 70-ամյա Մայիս Պետրոսյանի դին»,–գրում է կայքը։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Մ. Պետրոսյանը մահացել է էլեկտրահարման հետևանքով։

Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։