Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 99–ով և դարձել 223384: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 3129 մարդ (+7), կատարվել է 1111596 թեստավորում (+3530), առողջացել են վարակվածներից 214690-ը (+81): Մահացածների թիվն ավելացել է 11–ով և դարձել 4474 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն անփոփոխ է մնացել` 1091։