
Այսօր Արտաշատում բերման են ենթարկվել Տիգրան Արզաքանցյանի աջակից երիտասարդները։ Ոստիկանությունը հրաժարվում է պարզաբանումներ տալ բերման ենթարկու պատճառների մասին։
Երիտասարդներն այս պահին գտնվում են Արարատի մարզային վարչության Արտաշատի ոստիկանական բաժանմունքում։ Այս պահին Տիգրան Արզաքանցյանը նույնպես գտնվում է նշված ոստիկանության բաժնի մոտ։