«Ա՛յ, էտ պոռնոյի հետևանքով ենք մենք ավելի քան 5000 զոհ ու Հայրենիքի կորուստ ունեցել, բացառապես այ դրա հետևանքով». Հրանտ Մելիք-Շահնազարյան
Advertisement 1000 x 90

«Ա՛յ, էտ պոռնոյի հետևանքով ենք մենք ավելի քան 5000 զոհ ու Հայրենիքի կորուստ ունեցել, բացառապես այ դրա հետևանքով». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ներկայացնում ենք Հրանտ Մելիք-Շահնազարյանի գրառումը.

«Ըստ ամենայնի, հանրությունը Սերժ Սարգսյանից… ըըը 18+ ժանրի տեսահոլովակ էր ակնկալում: Սոցիալական ցանցերի քննարկումներին էի հետևում, շատերն ակնհայտորեն վառ երևակայություն ունեն:

Բայց երկու կարևոր բան ունեմ ասելու այս առիթով: Նախ, երեկ երբ Ս.Սարգսյանը հայտարարեց, որ դավաճանի ընտանիքի մասին նյութ է հրապարակելու, անկեղծ զարմացա: Կարելի է ասել` ապշել էի: Որովհետև լավ գիտեմ, որ նա երբեք ուրիշի ընտանիք չի մտնում: Եվ շատ լավ է, որ նախագահը չդավաճանեց իր սկզբունքին: Դա շատ կարևոր է: Չնայած, մեր մեջ ասած, նաև վստահ էի, որ ընտանիքի մասին որևէ բան չի ասի:

Եվ երկրորդը` ամենակարևորը: Ավելի վատ բան, քան օտար երկրների` այն էլ քո անվտանգության ապահովման գործում այդքան կարևոր դեր ունեցող պետությունների ղեկավարների մոտ գիժ ձևանալը, ոչ ադեկվատ լինելը, պարզապես հնարավոր չէ պատկերացնել: Քաղաքականությունից քիչ թե շատ հասկացող ցանկացած մեկը լավ գիտակցում է, որ դրանից ավելի 18+ չի լինում:

Այ էտ պոռնոյի հետևանքով ենք մենք ավելի քան 5000 զոհ ու Հայրենիքի կորուստ ունեցել: Բացառապես այ դրա հետևանքով»:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HrantBek/posts/10224916421877513