Ծեծկռտուք Արաբկիր վարչական շրջանի զրուցարանում, հեղինակները «Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավի անդամներն են. armlur.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ծեծկռտուք Արաբկիր վարչական շրջանի զրուցարանում, հեղինակները «Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավի անդամներն են. armlur.am

Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան փողոցի զրուցարանում տեղի է ունեցել ծեծկռտուք: ArmLur.am-ին հասած հավաստի տեղեկությունների համաձայն` Ղափանցյան փողոցի 4 հասցեի մոտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները իրականացրել են քարոզարշավ:

Արդյունքում, կուսակցության անդամները մոտեցել են նշված հասցեի հարակից հատվածում գտնվող զրուցարանին եւ զրուցել բնակիչների հետ: Արդյունքում, բնակիչները դժգոհել են Նիկոլ Փաշինյանից հնչեցրել են կարծիքներ, որոնց հակադարձել են ՔՊ քարոզարշավի մասնակիցները: Զրուցարանի բնակիչները ասել են՝ հեռացեք ու պատռել են բուկլետները, որտեղից էլ սկսվել է վիճաբանություն, ինչից հետո բանը հասել է բռունցքներին եւ զրուցարանում սկսվել է մեծ ծեծկռտուք: