Ի՞նչ պարտիա է խաղարկում Սերժը․ ինձ մոտ սկսում է տպավորություն ստեղծվել, որ նա աշխատում է ի օգուտ քայլիչի, հետևաբար` ի վնաս Քոչարյանի․ Հակոբ Ճաղարյան
Advertisement 1000 x 90

Ի՞նչ պարտիա է խաղարկում Սերժը․ ինձ մոտ սկսում է տպավորություն ստեղծվել, որ նա աշխատում է ի օգուտ քայլիչի, հետևաբար` ի վնաս Քոչարյանի․ Հակոբ Ճաղարյան

Հակոբ Ճաղարյանն իր էջում գրում է.

«Վերջին 2 օրվա ընթացքում ՍՍ-ի գործողությունները մտածելու տեղիք են տալիս.

Նախ նա Նիկոլին հոյակապ պաս տվեց գերիների փոխանակման թեմայով:

Նիկոլն, ըստ իր խառնվածքի, չգնահատեց տրված ընտրական խաղաքարտի կարևորությունը, և այն խաղարկեց անմիջապես ու առանց համապատասխան մշակման:

Ընդ որում ոչ տեղին, և ոչ էֆեկտիվ:

Մի խոսքով` քաքմեջ արեց ՍՍ-ի գրեֆը:

Ձեռի հետ էլ իրեն էդպիսի բլանշ նվիրողին անվանեց խաղամոլ ու կազինոներում միլլիոններ կրված:

Մնացածն արդեն կարևոր չի, թե ՍՍ-ն ինչա պահանջել 24 ժամվա ընթացքում:

Թվում էր, թե ՍՍ-ի 24 ժամյա ուլտիմատումը ինչ որ բան կնշանակի:

Բայց էդ 24 ժամը դեռ չլրացած, շախմատիստը խևին մի «նվեր» էլա անում` հանրայնացնումա արժեք չներկայացնող ինչ որ ձայնագրություն:

Իսկ դա նշանակումա, որ թեկուզ ժեխի աչքում խեղճ Աշոտիկին ամանաթ հանձնելը քայլիչի ռեյտինգը բարձրացրեց, բայց մտածող ընտրազանգվածը հո տեսա՞վ, թե ոնց վարչապետի ժպ-ն քաքմեջեց առաջին պասը: Ու երկրորդ պասը ուղղված էր հենց նրանց: Դե, ձեռքի հետ էլ առաջիններին:

Ինձ մոտ սկսումա տպավորություն ստեղծվել, որ ՍՍ-ն աշխատումա ի օգուտ քայլիչի: Հետևաբար` ի վնաս Քոչարյանի:

Այսինքն` քոքված ու ինտրիգան Սերժը էս ընտրապայքարում աշխատումա ի վնաս «Հայաստան» դաշինքի: Ձեռքի հետ էլ լիկվիդացրեց Վանեցյանի «Պատիվ ունեմ»-ի դերակատարությունը:

Վերջինս մինչ ընտրությունները ընդգծված հականիկոլական էր: Հիմա Սերժի ուվերտյուրայով ինքը արդեն չի համալրում Նիկոլի դեմ պայքարողների բանակը:

Էս էլ երրորդ պասը:

Տեսնենք ինչ կբերի էսօրվա օրը: Մի բանում եմ վստահ` գժի դերը չի փրկելու»:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hakob.tshagharyan.90/posts/968653500625900

 



Նման նյութեր