Սպարտակ Սեյրանյանն իր էջում գրում է.
«Այո, անգրագետ ու կիսագրագետ, լյումպենացված զանգվածը լուրջ խնդիր է ցանկացած պետության ու հասարակության համար։ Բայց մենք ավելի լուրջ ու վտանգածին խնդիր ունենք։ Դա ոչ թե անգրագետ, այլ մի քանի համալսարաններում կրթություն ստացած ու մի քանի օտար լեզվով տխմարություններ դուրս տվող, ոչ թե գործազուրկ, այլ բարձր պաշտոն, դիրք, կոչում ու աստիճան ունեցող, ոչ թե անտեսված, այլ գերհարմարվող ու բոլոր իշխանությունների օրոք տաքուկ տեղավորված, ոչ թե սոցիալական կարգավիճակով, այլ՝ էությամբ ու հոգով լյումպեն քաղքենին է»։