«Իոաննիսյանների Արցախյան արկածների, լուսանկարների և քրեական գործի մասին». Նաիրի Հոխիկյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Իոաննիսյանների Արցախյան արկածների, լուսանկարների և քրեական գործի մասին». Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից.

«Վստահաբար հիշում եք, որ 2020թ. պատերազմի ժամանակ մեր ջոկատը Արցախում կասկածելի վարքի համար մեկուսացրել ու ԱԱԾ-ին էր հանձնել Սորոսներից սնվող Դանիել Իոաննիսյանի քրոջը։ Այդ մասին ես հրապարակում էի արել, ինչից հետո այդ տղան դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ իմ դեմ քրեական գործ հարուցելու պահանջով։

Գործին ընթացք, իհարկե, տրվել էր, ինչը Իոաննիսյաններին հիմք էր տվել կարծելու, թե ես խնդիրներ ունեմ օրենքի հետ, մինչդեռ իրականում հակառակն է։

Բացատրության ժամանակ իմ շահերի պաշտպան, ազգային ու մասնագիտական բարձր արժեքների կրող Լուսինե Լուսինե Վիրաբյան ի հետ շատ փաստեր ու վկաների ներկայացրինք, որոնք հաստատեցին իմ ասածը, և ահա՝ կայացված որոշման մեջ մերժվել է Իոաննիսյանների պահանջը` իմ դեմ քրգործ հարուցել, բայց այստեղ ավելի կարևոր երկու հանգամանք կա.

  1. Նախ, որոշումից տեղեկանում եմ, որ Արցախի ԱԱԾ աշխատակիցը 2020թ. նշված դեպքից օրեր անց դադարել է լինել ԱԱԾ համակարգում։ Հեռացել կամ հեռացվել է համակարգից։
  2. Որոշման մեջ փաստացի հաստատվում է, որ Իոաննիսյանը լուսանկարներ արել է, բայց քննիչները դա համարել են «անզգուշություն»:

Վստահ եմ, ձեզ համար ամեն ինչ պարզ է։

Կից տեղադրել եմ որոշման կարևոր հատվածներ։ Խնդրում եմ, կարդացեք։

Հ.Գ. Ես խոստացել էի, որ նման մարդիկ պատժվելու են։ Ահա։ Հունիսի 10-ին տեղի ունեցավ արդեն իմ հայցով առաջին դատական նիստը ընդդեմ Դանիել Իոաննիսյանի` զրպարտության և վիրավորանքի մեղադրանքով։ Այդ մասին ավելի մանրամասն՝ վաղը»։



Նման նյութեր