«Նիկոլները միշտ սպառնում են երրորդ անձի միջոցով. չեն ասում «ես, մենք», միշտ ասում են «ժողովուդը», կամ էլ «քաղաքացին»». Արթուր Ղազինյան
Advertisement 1000 x 90

«Նիկոլները միշտ սպառնում են երրորդ անձի միջոցով. չեն ասում «ես, մենք», միշտ ասում են «ժողովուդը», կամ էլ «քաղաքացին»». Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից.

«Բայց նկատել ե՞ք, որ նիկոլները միշտ սպառնում են երրորդ անձի միջոցով:

Չեն ասում «ես, մենք», միշտ ասում են «ժողովուդը», կամ էլ «քաղաքացին»:

«Ժողովուրդը ձեզ ոտքի տակ կտա», կամ էլ «ժողովուրդի ձեռքից չեք պրծնի» արտահայտությունները, կամ էլ «եկել է քաղաքացու վրեժի ժամանակը»:

Նիկոլների ծրագրած գործողություններում իրենք չկան, չեն մասնակցում, հեռվից դիտարկում են: Նրանք երբեք չեն ասում «ես կկոտրեմ, մենք կտրորենք», ամեն տեղ «ժողովուրդն է ու քաղաքացին»:

Մասնակցում են միամիտ ու դյուրահավատ մարդիկ, որոնք էլ հենց տուժում են, վնասվում, վիրավորվում կամ մահանում:

Օրինակ մարտի մեկին բախվեցին, վիրավորվեցին ու մահացան սովորական զգացմունքային ու միամիտ մարդիկ, բայց նիկոլները մնացին ողջ ու առողջ:

Կամ իրենց սադրած վերջին պատերազմը. զոհվեցին ու վիրավորվեցին տասնյակ հազարավոր հայեր, բայց նիկոլները ողջ ու առողջ են, ոչ ոք չի տուժել: Նիկոլների նիկոլը կոչ էր անում մարդկանց գնալ «նոր Սարդարապատ», կամ «ձևավորել 30 հոգանոց կամավորական ջոկատներ, հարևանից վերցնել զրահաբաճկոն ու սաղավարտ», բայց ինքն ու մյուս նիկոլները թաքնվում էին բունկերներում՝ հարյուրավոր թիկնապահների մեջ:

Նիկոլների նիկոլը պատրաստ էր զոհվել հանուն հայրենիքի, բայց բոլոր պատերազմներից՝ Արցախյան առաջին ու ապրիլյան, փախել է, ճողոպրել:

Բայց անբարոյականի զավակներին դա չէր խանգարում, որ պաթոսային ելույթներով մարդկանց ուղարկեյին պայմանավորված մահվան:

Հիմա էլ նույնն են փորձում անել՝ ուրիշի ձեռքերով, ուրիշի կյանքի ու առողջության գնով լուծեն իրենց խնդիրները:

Բայց հաստատ իմացեք, իրենք հաստատ չեն տուժելու, չեն վնասվելու, վնասվելու են միամիտ, խաբված ու էմոցիոնալ քաղաքացիներ, կործանվելու է Հայաստանը:

Բայց իրենք կփախնեն, կսադրեն բախումներ ու քաոսի մեջ ուղղակի կանհետանան…»:



Նման նյութեր