
Հունիսի 11-ին միջադեպ է տեղի ունեցել երևանյան պիցերիաներից մեկում: Գեներալ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը, տեսնելով իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին, նրան դիմել է կապիտուլյանտ, իսկ վերջինս փորձել է հակադարձել, թե ինքն այդպիսին չէ, փաստաբանն է այդպիսին:
Միհրան Պողոսյանը կրկին հակադարձել է՝ իմքայլականին անվանելով դավաճան, հողատու, և երբ Պողոսյանը տեղից վեր է կացել, Անդրանիկ Քոչարյանը ճողոպրել է դեպի ելք: