Պետք է գնալ ընտրությունների, ձայն տալ այն ուժերին, որոնք մեծ շանս ունեն անցողիկ շեմը հատելու և որոնք ԱԺ-ում Նիկոլի հետ կոալիցիա հաստատ չեն կազմելու». Ալվինա Աղաբաբյան
Advertisement 1000 x 90

Պետք է գնալ ընտրությունների, ձայն տալ այն ուժերին, որոնք մեծ շանս ունեն անցողիկ շեմը հատելու և որոնք ԱԺ-ում Նիկոլի հետ կոալիցիա հաստատ չեն կազմելու». Ալվինա Աղաբաբյան

Ալվինա Աղաբաբյանի ֆեյսբուքյան էջից.

«ՈՒՄ ԸՆՏՐԵԼ ՀՈՒՆԻՍԻ 20֊-ԻՆ

Ինչպես արդեն գրել էի, սրանք սովորական ընտրություններ չեն։ Հունիսի 20֊ին որոշվելու է մեր լիներ֊չլինելու, պետություն, հայրենիք ունենալու֊չունենալու հարցը։

Կարեն Վրթանեսյանը շատ մատչելի բանաձևել է գործողությունների տրամաբանությունը, եթե իսկապես ցանկանում եք Հայաստանն ազատագրել նիկոլաթուրքերից։

Ըստ այդմ`

  • Եթե դեմ եք Նիկոլին և չեք գնում ընտրությունների, ապա ձեր ձայնը ակամա տալիս եք նրան (այդ պատճառով էլ դաշտ է. «բոլորից հոգնել ենք, բոլորից զզվում ենք, բոլորը նույն զիբիլն են» քարոզչական գիծը, տարբեր փաթեթավորումներով);
  • Եթե դեմ եք Նիկոլին, բայց ձայնը տալիս եք այնպիսի կուսակցության, որը չի կարող հաղթահարել անցողիկ շեմը, ձեր ձայնը փոշիանում է, այսինքն էլի ակամա աշխատում է հոգուտ Նիկոլի (բոլոր «մենք դեմ ենք նախկիններին և ներկաներին» ասող կուսակցություններն քարոզչական այդ գիծն են սպասարկում կամա թե ակամա)։
  • Եթե դեմ եք Նիկոլին, բայց ձայն եք տալիս ԼՀԿ-ին, Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությանը, «Բաբաջանյան-Շիրինյան» դաշինքին, ապա օգնում եք, որ ԱԺ անցնեն ուժեր, որոնք պատրաստ են ԱԺ-ում ՔՊ-ի հետ կոալիցիա կազմել և օգնել ՔՊ-ին խորհրդարանում մեծամասնություն դառնալ։ Իսկ եթե նրանք չանցնեն, ապա ձեր ձայնը ուղղակի կփոշիանա, ինչը նույնպես հօգուտ Նիկոլի է։

Այսինքն պետք է գնալ ընտրությունների, ձայն տալ այն ուժերին, որոնք մեծ շանս ունեն անցողիկ շեմը հատելու և որոնք ԱԺ-ում Նիկոլի հետ կոալիցիա հաստատ չեն կազմելու»։



Նման նյութեր