«Պարզապես ֆիքսենք, որ Հայաստանի պատմության մեջ առաջին ընտրություններն են, որ քարոզարշավի ընթացքում Արցախի հիմնախնդիրն օրակարգում չկա». Արմեն Մինասյան
Advertisement 1000 x 90

«Պարզապես ֆիքսենք, որ Հայաստանի պատմության մեջ առաջին ընտրություններն են, որ քարոզարշավի ընթացքում Արցախի հիմնախնդիրն օրակարգում չկա». Արմեն Մինասյան

Արմեն Մինասյանի ֆեյսբուքյան էջից.

«Պարզապես ֆիքսենք, որ Հայաստանի պատմության մեջ առաջին ընտրություններն են, որ քարոզարշավի ընթացքում Արցախի հիմնախնդիրն օրակարգում չկա:

Պատերազմը, պատմությունը, նախկին հերոսություններն ու ներկա դավաճանությունները կան, բայց հիմնախնդիրը չկա:

Չկա ոչ քաղաքական դերակատարների ծրագրերում, ոչ էլ` հանրության ակնկալիքներում:

Ինչի ա սա կարևոր: Որովհետև հունիսի 21-ի Հայաստանն այլևս նախկինը չի լինելու: Արդեն իսկ նախկինը չի, բայց հունիսի 21-ին դա կֆիքսվի համաժողովրդական քվեարկությամբ: Ղարաբաղյան շարժմամբ ձևավորված պետությունը, որտեղ իշխանության գրեթե միակ ռեսուրսը Ղարաբաղի հարցն էր, այն մոռացության է տալիս:

Միակ բանը, որ նոր Հայաստանին կկապի նախկին Հայաստանի հետ, ըստ ամենայնի լինելու է կասկածն առ ընտրությունների պաշտոնական արդյունքներ: Ու չկասկածեք, որ վաղվա Հայաստանում պաշտոնապես պարտվողը չի համակերպվելու պարտության հետ:

Մինչդեռ մեզ պետք էր օրակարգում պահել Ղարաբաղի հարցը, իսկ ընտրությունների նկատմամբ վստահությունը բարձրացնել»:



Նման նյութեր