Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից.
«Ես ձեզ խոստացել էի, որ անպատիժ չեն մնա մեր պետականության հիմքերը խարխլած մարդիկ։
Հունիսի 10-ին Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ ղեկավար, Սորոսից սնվող Դանիել Իոաննիսյանի դեմ իմ հայցի քննության առաջին դատական նիստը։
Իմ շահերի պաշտպան և գաղափարակից Լուսինե Վիրաբյան -ը հստակ և մանրամասն ներկայացրեց վիրավորանքի և զրպարտության հիմքով հայցի բովանդակությունը և պահանջները։
Իոաննիսյանը կամ նրա որևէ ներկայացուցիչ խուսափել էր ներկայանալ, թեպետ դատավորը նշեց, որ պատշաճ կերպով ծանուցվել են։
Քրեական գործեր սարքելով` ինձ փորձում էին լռեցնել։ Չստացվեց։ Հիմա դատարանում, օրենքի շրջանակում ես հատ-հատ կբացահայտեմ դրանց էությունը։
Հայցով ներկայացված երկու պահանջների դեպքում սպասում եմ 3 մլն դրամի հատուցում, որը ամբողջությամբ փոխանցելու եմ 2020թ. պատերազմի ժամանակ զոհված, վիրավորված կամ անտուն մնացած մեր հայրենակիցների ընտանիքներին։
Պարբերաբար կներկայացնեմ դատական գործընթացի մասին»։