Ես Էդգար Մկրտչյանն եմ՝ Երևանից։ Մորս կյանքը փրկելու համար հարկավոր է բարի մարդկանց օգնությունը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ես Էդգար Մկրտչյանն եմ՝ Երևանից։ Մորս կյանքը փրկելու համար հարկավոր է բարի մարդկանց օգնությունը

Ես Էդգար Մկրտչյանն եմ՝ Երևանից։

Արցախի «Մարտունի 2» զորամասում էի ծառայում, երբ պատերազմը սկսվեց։ Զորացրվելուս մնացել էր երեք ամիս:

Պատերազմի հաջորդ իսկ օրը եղբայրս՝ Գարիկ Մկրտչյանը, կամավորագրվեց ու եկավ Արցախ։ Նա, ինչպես և ես, պատերազմի ամբողջ ընթացքում եղել ենք առաջնագծի տարբեր հատվածներում։ Հրաշքով մեզ բան չի պատահել։

Եղել են օրեր, որ մենք չենք կարողացել կապ հաստատել մեր ծնողների հետ Երևանում։

Մայրս՝ Կարինեն (54 տարեկան), լուռ ներս է գցել սթրեսը, ստացել շաքար։ Փետրվարին նա կոմայի մեջ ընկավ․ շաքարը հասել էր 40-ի։ Արդեն չորս ամիս է, ինչ հիվանդանոցներից դուրս չենք գալիս։ Մայրս արդեն մեկ վիրահատություն տարել է։ Կերակրափողն ամբողջությամբ վնասվել է, չի կարողանում սնվել։

Հարկավոր է երկրորդ ու վերջնական վիրահատությունը։ Դա արժե 900 հազար դրամ :

Պետությունը մեր դեպքում աջակցություն չի տրամադրում։ Աջակցություն կհասներ, եթե ես կամ եղբայրս զոհված կամ վիրավորված լինեինք։ Փաստացի մեր փոխարեն «վիրավորումը» ստացել է մեր մայրը։

Մեր ընտանիքը վերջին կոպեկը ծախսել է, ընկել ենք մեծ պարտքերի մեջ։ Չենք հասցնում։

Մորս կյանքը փրկելու համար հարկավոր է բարի մարդկանց օգնությունը։

Իմ խնդրանքի իսկության մեջ համոզվելու համար կարող եք վիդեո կամ որևէ այլ ձևով կապ հաստատել ինձ, եղբորս կամ հորս հետ։

Աջակցել պատրաստ մարդկանց կտամ հաշվեհամարս։

Կանխավ փոխանցում եմ մեր ընտանիքի անսահման շնորհակալությունը։

Կցում եմ նաև իմ և եղբորս զինվորական գրքույկների պատճենները, որտեղ կարող եք տեսնել պատերազմին մասնակցության մասին նշումները։

Հեռախոսահամարս՝077-15-04-90ԷԴԳԱՐ

ԳԱՐԻԿ 055-005-015

հաշվեհամար`

AEB BANK քարտային հաշիվ 163003528011

MASTERCARD 5444 5600 1251 6312

inecobank visa card 4578 8900 0050 1336



Նման նյութեր