«Նիկոլ-Աննա զույգը խորը թքած ունի հայ ժողովրդի վրա. Գիտակցելով՝ ինչ են արել, ձևացնում են, թե չեն ընկալում դրա խորությունն ու հետևանքները, չունեն ամոթի և պատասխանատվության զգացում». Միքայել Մինասյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Նիկոլ-Աննա զույգը խորը թքած ունի հայ ժողովրդի վրա. Գիտակցելով՝ ինչ են արել, ձևացնում են, թե չեն ընկալում դրա խորությունն ու հետևանքները, չունեն ամոթի և պատասխանատվության զգացում». Միքայել Մինասյան

Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան էջից.

«Քարոզարշավի կեսն անցավ. ո՞րն է ինձ համար ամենամեծ բացահայտումը, ամենամեծ զայրույթը, բայց և իմ համոզմունքների ամենավառ հաստատումը։

Նիկոլ-Աննա զույգը, իսկապես, դժոխային վիժվածքներ են։ Նրանք խորը թքած ունեն հայ ժողովրդի վրա։ Գիտակցելով՝ ինչ են արել, ձևացնում են, թե չեն ընկալում դրա խորությունն ու հետևանքները, չունեն կարեկցանքի, ամոթի և պատասխանատվության զգացում, զուրկ են մարդկային արժանապատվությունից և կենդանական բնազդներով «քաղաքական անասուններ» են։

Եթե մի պահ անջատվեք լրահոսից, կտեսնեք՝ ինչպես են մարդ ու կնիկ, որոնք երկիրը խայտառակ պարտության են դատապարտել, հանձնել են տարածքներ, հայրենիք, բազմահազար կյանքեր, մի ամբողջ սերունդ դարձրել են հաշմանդամ ու փլուզել են տասնյակ հազարավոր ճակատագրեր, փոշիացրել են տնտեսությունն ու, բառի բուն իմաստով, նպաստել Հայաստանի օկուպացիային, այս աղետի մեջ քարոզարշավ են անում ու մի բառ անգամ չեն խոսում կատարվածի մասին։ Նրանք, իրապես, թքած ունեն։

Նիկոլն ու Աննան ոչ միայն չեն ընդունում իրենց մեղքը, չեն խոսում դրա մասին, չեն փորձում բացատրել ինչպես է եղել, այլև ընդհանրապես ձև են անում, թե ոչինչ էլ չի պատահել։

2018-ի մայիսին, ընտրելով Նիկոլին, հայ ժողովուրդը նախընտրեց «չիրականությունը» իրականությունից, փախուստը, որովհետև նիկոլիզմի էությունը հենց իրականության հերքումն է։ Այդ պատճառով նաև պարտվեցինք պատերազմում, որովհետև հայ ժողովուրդը մերժեց իրականությունը, գեոպոլիտիկան և ռազմաքաղաքականությունը։ Կապիտուլյացիայից 7 ամիս անց Նիկոլն առաջարկում է նույն խաղը. մոռանալ իրականության մասին, և քարոզարշավն անցկացնում է իր պատկերացրած Հայաստանի մասին։

Այն Հայաստանի, որտեղ ամենամեծ պրոբլեմը ոչ թե տգետ կառավարումն է, զրո արտաքին քաղաքականությունը, կազմալուծված բանակը, այլ հոգևորականները, իրավաբանականի ուսանողներն ու նախկինները։ Նիկոլը Սև լճից, որտեղ ադրբեջանական բանակն ամեն օր առաջ է գալիս, մի քանի կիլոմետր այն կողմ խոսում է հունիսի 21-ի «հաղթանակի հանրահավաքի» մասին։

Նիկոլը պատուհաս չէ, ոչ էլ՝ գիժ։ Նա ուղղակի պետական դավաճան է ու վիժվածք, որը միտումնավոր և գիտակցաբար շրջանցում և «մոռացության» է մատնում իր և Աննայի ուղիղ մեղավորությամբ և պատասխանատվությամբ հայ ժողովրդին հասցված աղետների շարքը.

-պարտությունը պատերազմում,

-Արցախի 75 տոկոսի կորուստը,

-Հայաստանի ինքնիշխանության փոշիացումը,

-երկրի օկուպացումը,

-5000 դավաճանաբար սպանված տղաները,

-զոհերի թվի գաղտնի պահելը,

-հարյուրներով անհետ կորածները, որոնց դիերը դեռ սարերում ու ձորերում են,

-ցանկը, ցավոք՝ շարունակելի….

Նիկոլը պարտված է ուղիղ այնպես, ինչպես նա պարտության մատնեց Հայաստանը։ Դրա վկայությունն են իրականությունը, սոցիոլոգիան, տաքսիստները, հարկադրանքով «Նիկոլ, վարչապետ» գոռացող մարդիկ, որոնց ավտոբուսները լցրած մարզից մարզ են քարշ տալիս։

Ես ուզում եմ հավատալ, որ Հայաստանում գոյություն չունի այն «ժողովուրդը», որին մեջբերում և ապավինում է Նիկոլը։ Ես կուզենամ հավատալ, որ գոյություն չունի ժողովուրդ, որը չի հասկանում հողի ու արյան գինը և ունի հիշողություն ու արժանապատվություն։ Նիկոլը իսկապես ապագա չունի, բայց ես շատ եմ ուզում, որ նա լինի ոչ թե պարտված այս ընտրություններում, այլ՝ ջախջախված, անկախ նրանից, թե որքան կկեղծի: Իսկ այդ ջախջախումը հետո պետք է ամրագրել օրենքի ողջ ուժով Աննային ու Նիկոլին պատժելով, որպեսզի Հայաստանում նիկոլներն ու «նիկոլիզմը» այլևս երբեք տեղ չունենան»։



Նման նյութեր