Սկզբից Մանդելա էր:
Հետո դարձավ ձեռքերը վեր պարզած Գանդի:
Հետո սահուն անցում արեց դեպի Մուսոլինի
Հետո դարձավ քաղ-քրիստոնեության քարոզիչ:
Հետո ասֆալտին փռող փռիչ:
Հետո պատին ծեփող ծփիչ:
Հետո եռագույնը գետնից բարձրացնող, բայց գուլպայի տեղ հագնող ազնիվ կտրիչ:
Հետո ՀԴՄ-ով տնտեսական հեղափոխիչ:
Հետո աղքատությունը մարդկանց գլուխներում հայտնաբերած հայտնաբերիչ:
Հետո արդարադատական համակարգի վնգստացող առողջացուցիչ:
Հետո ամեն հայկականի ու ազգայինի ստորացուցիչ:
Հետո COVID-ի տնական արաղով մեկուսացուցիչ:
Հետո Արցախի մատնիչ
Հիմա էլ չագուչով փողոցներում վազվզող փրկիչ:
P.S. Ուշադիր նայեք Նզովյալի թիմ կոչվածին: Ծպտուն չկա, մի քանի շահ հետապնդող ուսապարկից, ձեռքերը կրակի վրա տաքացնել պատրաստվող օլիգոֆրեն կերպարներից, կատարյալ անմեղսունակ պաշտոնյաներից ու օդում կախված բանտիկով չագուչից բացի, էլ ոչինչ չկա:
Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից: