Ամսի 20-ին բոլորդ ունէք Հայրենիքը փրկելու ձեր առիթն ու պատեհութիւնը, ձեր ձեռքերով մի բան անելու տակաւ գահավիժող մեր երկրին, ու նրա ապագան փրկելու անօրէնութեան որդիներից, ստոյգ թրքացման ու ադրբեջանացման կորստից..։
Ոչ ոք թող չսնուցի այն սուտը թէ տանը մնալով ու ոչ ոքի չընտրելով կարող է Հայաստանը փրկուի իր ներկայ անդունդ գլորուող ընթացքից։ Հայրենիքը մեր մայրն է, մեր երկիրն է, ու այլեւս պէտք է վերջ դրուի հայրենասպան անտարբերութեան, երկրի բզկտման, մեր որդիներին անվերջ գերավարութեան եւ սահմանների վրայ թշնամու յառաջխաղացմանը։
Մեզնից Ո՛Չ ՈՔ իրաւունք ունի բազմոցին նստած դիտել անօրէնութեան որդիների կողմից ներկայ աւերածութեան ընթացքը որ իր սկիզբը ստացաւ 2018-ի օտարամուտ եւ օտար գործակալութեանց գործիչների ձեռամբ բզկտելու Արցախը ու ապա Հայաստանը ու մեր ժողովրդին դարձնելու տարագիր ու գաղթական իր սեփական երկրից ու հողից։
Նայում եմ անցեալին եւ չեմ գտնում մի առաջնորդ որ ձեզ՝ Հայ ժողովուրդ, զիրար հայհոյել, զիրար ատել, իրարից բաժանել ու ձեր միջեւ սեւ-սպիտակի, մերոնց-նրանց, հայաստանցի-արցախցի-սփիւռքցի խռովութիւն սերմանել սովորեցրեց..։ Նայում եմ անցեալ եւ չեմ գտնում մի առաջնորդ որ Շուշին, Հադրութն ու Արցախը ադրբեջանական կոչէր..։ Սրա՞ն էր արժանի Ցեղասպանութեան շառաւիղ մեր այսօրուան սերունդը…։
Որքա՜ն զարմանալի է որ անօրէնութեան որդին սպառնում է Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցուն ու նրա հոգեւորականներին ու մրճով, պողպատով, բռնութեամբ ու ամենաայլանդակ ու գարշելի, պիղծ ու փողոցային բառերով խօսում նրա բոլոր հաւատացեալների դէմ, ի լուր ամբողջ աշխարհին..։ Ու որքա՜ն զմայլելի է տգիտութեամբ տառապողներին համար որ անօրէնը ՆՈ՛ՅՆ ԲԵՐՆՈՎ ստում է, հայհոյում, սպառնում ու միաժամանակ սաղմոս է կարդում։ Մուրճով խօսում, քաղաքացիներին ու Եկեղեցականներին սպառնում, գարշելի հայհոյալից բառեր օգտագործում եւ միեւնոյն ժամանակ խօսում Աստուծոյ մասին եւ բռնապետի նման ստիպում է դպրոցականներին, ծնողներին, ուսուցիչներին ներկայ լինել, եւ կամքին հակառակ ծափ տալ..։
Ոչ ոք թող չուրախանայ որ Ադրբեջանը արձակեց 15 ռազմագերիներ, երբ վաղը ցանկացած պահին կարող է 150, 550, 1050 կամ 10500 գերիներ վերցնել իր կամքի համաձայն…։ Ամբողջ երկիրը գերութեան մէջ է երբ ունէք անօրէնութեան որդին ՁԵՐ մէջ, որի մասին գրել է Աստուածաշունչը եւ որին պէտք է զրկել իր չարութեան իշխանութիւնից եւ երկիրը փրկել ստոյգ անիշխանութիւնից եւ կործանումից…։
Պօղոս Առաքեալը գրում է մեզ հայերիս..
———————————-
«Թող ոչ ոք ձեզ չխաբի եւ ոչ մի ձեւով. որովհետեւ այն օրը չի գալու, եթէ նախ ապստամբութիւնը չգայ, եւ չյայտնուի անօրէնութեան մարդը՝ կորստեան որդին՝ Հակառակորդը, որ գոռոզանում է այն ամենի վրայ, որ կոչւում է աստուած կամ պաշտամունքի առարկայ, մինչեւ այն աստիճան, որ նա նստի Աստծու տաճարում եւ ինքն իրեն ցոյց տայ, թէ աստուած է։ »
«Չէ՞ք յիշում, որ, մինչ ձեզ հետ էի դեռ, ասում էի այդ բանը։ Եւ այժմ դուք ինքներդ գիտէք, թէ ինչն է նրան յետ պահում, որ այդ Հակառակորդը ինքն իրեն յայտնի անի մինչեւ ժամանակը գայ. որովհետեւ անօրէնութեան այդ խորհրդաւոր ուժը արդէն գործի վրայ է. բայց այդ պիտի չյայտնուի մինչեւ այն ժամանակ, երբ մէջտեղից կը վերացուի նա, որ այժմ նրան յետ է պահում։»
«Եւ ապա պիտի յայտնուի Անօրէնը, որին Տէր Յիսուս պիտի կործանի իր բերանի շնչով եւ պիտի ոչնչացնի իր յայտնութեամբ իր գալստեան ժամանակ։ Նրա՝ Անօրէնի գալուստը Սատանայի ներգործութեամբ է, ամենայն զօրութեամբ, նշաններով, խաբեբայական զօրաւոր գործերով եւ անիրաւութեան բոլոր պատրանքներով կորստեան մատնուածների վրայ. եւ այդ ամէնը այն բանի փոխարէն, որ չընդունեցին ճշմարտութեան սէրը, որպէսզի փրկուեն։
Դրա համար էլ Աստուած նրանց պիտի ուղարկի զօրաւոր մի մոլորութիւն, որ նրանք հաւատան ստին եւ դատապարտուեն բոլոր նրանք, որ չհաւատացին ճշմարտութեանը եւ հաճոյք գտան անօրէնութեան մէջ։» Բ. Թես. 2։3-11
———————————
Ուզո՞ւմ էք շարունակել հաւատալ ստին, կեղծիքին, խաբեբայութեան եւ անիրաւութեան սիրելի ժողովուրդ.., ուրեմն այդ պարագայում ձեր ձեռքերով կը քանդէք ձեր տունն ու տեղը եւ կը դառնաք մահուան ու կորստեան կեր..։ Իսկ եթէ փափաքում էք հետեւել Աստուծոյ սրբութեան պարտ ենք բոլորս մաքրել մեր միջից անօրէնութեան ու կորստեան որդիներին գործունէութեան։ Մաքրել մեր երկիրը թրքացումից եւ այլասերումից։ Մաքրել մեր երկիրը ստից, ատելութիւնից եւ անվերջ իրարանցումից, հայը հայի դէմ հանելուց, թշնամութիւն ու ատելութիւն տարածելուց ու կործանումից։
Ոտքի ելէք սիրելի ժողովուրդ եւ ձեր քուէն տուէք ձեր ցանկացա՛ծ մարդուն, բացի անօրէնութեան որդի եւ Հայ Եկեղեցու թշնամի նիկոլից, ու նրան աջակից թրքահպատակած արբանեակներից։ Եռաբլուրի բոլոր տղերքը ՍՊԱՆՈՒԵՑԻ՛Ն նրա կողմից։ Մեր բոլոր նահատակները մահուա՛ն տարուեցին նրա կողմից։ Նրանց ոսկորներն ու աճիւնները ամիսներով անտէրութեան մատնուեցին նրա կողմից։ Մեր երկիրը ծախուե՜ց նրա, ու իր գործակալների կողմից։
Ծախուեցի՜ն մեր քաղաքները, գիւղերը, մեր եկեղեցիները, վանքերը, մեր խաչքարերը, դպրոցները, տները, հանքերը, հողերը, հարստութիւնը, եւ բոլորը, բոլորը, տրուեցին թշնամուն առանց կռուի եւ դիմադրութեան, մինչեւ ԱՅՍՕՐ..
Ի՞նչ սպասել մի կուսակցութիւնից որի նշանաբանը թուրքական է, որի կոչը թուրքերից առնուել է, որի դրօշապատկերն իսկ թուրքական է եւ Հայաստանը տանում է թուրքացման եւ անէացման։
Անօրէնութեան մարդը, կորստեան որդին ձեզ արդէն խաբեց բազմիցս անցեալում ու մինչեւ օրս, ու պիտի խաբի ու ստի նորից ու նորից մինչեւ որ կատարի իր մութ ծրագիրները Հայաստանի ու Հայ ժողովրդի դէմ…։ Մի պահ պատկերացրէք, եթէ նորից մեր մէջ մարմնով յայտնուէին մեր անցեալի սրբերն ու հերոսները՝ Տիգրան Մեծից մինչեւ Վարդան Մամիկոնեան, մինչեւ Տրդատ թագաւոր, Աշոտ, Սմբատ, Լեւոն, Հեթում, եւ այլ թագաւորներ։ Պարթեւից մինչեւ Նարեկացի, Շնորհալի, Տաթեւացի, Աշտարակեցի, Խրիմեան, Գեւորգ եւ Վազգէն կաթողիկոսներ։ Արաբոյից մինչեւ Անդրանիկ, Դրօ, Նժդեհ, Մոնթէ, Թաթուլ, Ռոպերթ Աբաջյան եւ բոլոր նահատակ անթիւ հերոսներ… նրանք Ի՞ՆՉ պիտի ասէին ձեզ… Նրանք ո՞ւմ պիտի տային իրենց ձայնը….։ Եռաբլուրի բոլոր նահատակ տղերքը ո՞ւմ պիտի ընտրէին Հայաստանի համար… Նրանք ո՞ւմ համար եւ ինչի համար են զոհուել եթէ ի զուր պէտք է նահատակուէին…։
Մայր Հայաստանը փրկութեան մի ձայն ունի ամէն մարդու կողմից։ Դուրս հանենք չարը մեր միջից, ստեղծենք Հայրենի ուժեղ բանակն ու տնտեսութիւնը եւ թշնամիներին դնենք իրենց տեղը…։ Սահմաններից Ա՛ՅՆ ԿՈՂՄ, եւ Հայի ուժեղ բանակների ուժով եւ ոչ թէ նուաստացած, թշնամիների ոտքերի դիմաց գերավարուելով ու սպանուելով..։
Առաքեալը գրում է մեզ մխիթարելով եւ քաջալերելով..
——————–
«Իսկ մենք, Տիրոջից սիրուած եղբայրնե՛ր, պարտաւոր ենք միշտ գոհութիւն մատուցել Աստծուն ձեզ համար, որովհետեւ Աստուած սկզբից ընտրեց մեզ, որ փրկուենք Հոգու սրբացումով եւ ճշմարտութեան հաւատով, որին եւ կանչեց ձեզ մեր աւետարանումով փրկուելու եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի փառքին տիրանալու համար։
Ուրեմն, եղբայրնե՛ր, հաստա՛տ մնացէք եւ պի՛նդ պահեցէք այն աւանդութիւնները, որ սովորեցիք թէ՛ խօսքով եւ թէ՛ մեր թղթով. եւ ինքը՝ մեր Տէր Յիսուս Քրիստոս եւ մեր Հայրը՝ Աստուած, որ սիրեց մեզ եւ մեզ տուեց յաւիտենական մխիթարութիւն եւ բարի յոյս, իբրեւ շնորհ, թող մխիթարի եւ հաստատ պահի ձեր սրտերը ամէն բարի խօսքի եւ գործի մէջ։» Բ. Թես. 2։12-16
—————-
Բոլորս ՊԱՐՏԱՒՈՐ ենք գնալ ընտրութիւններին եւ ձեռք-ձեռքի տուած ՓՐԿԵԼ մեր երկիրը ստոյգ կործանումից..։ Հաւատքով, յուսով, սիրով միաբանուենք ու փրկենք մեր երկիր Հայաստանը կործանումից..։
Այնպէս պէտք է անել որ անօրէնութեան որդւոյն ուր նրա գործակալների ձեռքերը կտրուեն Հայաստանից, Արցախից, Հայոց բանակից, Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց եւ Հայ ժողովրդից..։
Աստուած օրհնի մեր բոլորին որ ՓՐԿԵ՛ՆՔ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ անօրէնութեան եւ թրքացման գործակալներից..։ Աստուած օրհնի, փրկի եւ պահի մեր բոլորս։
Տ. Սերոբ քահանայ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/father.serop/posts/1893840637450111