Ինքնահրկիզման փորձ Սարյան փողոցի բնակարաններից մեկում. 3 հոգու հոսպիտալացրել են
Advertisement 1000 x 90

Ինքնահրկիզման փորձ Սարյան փողոցի բնակարաններից մեկում. 3 հոգու հոսպիտալացրել են

Երևանի Սարյան փողոցի թիվ 44 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել ինքնահրկիզման փորձ, որը կանխվել է տեղի ուժերով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Դեպքը տեղի է ունեցել այսօր`ժամը 12։55-ին։ Ահազանգը ստանալուն պես դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

«Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, քաղաքացին տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է»,–նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի վայրում գտնվող՝ հարկադիր կատարումն ապահովող ծառայության տեսուչը և Կենտրոն ոստիկանության բաժնի աշխատակիցը, փորձելով օգնություն ցուցաբերել ինքնահրկիզվողին, ստացել են տարբեր աստիճանի մարմնական այրվածքներ և հոսպիտալացվել ԲԿ։