
Armlur.am-ին հայտնի է դարձել, թե ով է ԱԱԾ դիմած ոստիկանապետի նախկին տեղակալը: Մեզ հայտնի դարձավ, որ վերջինս ոստիկանապետի նախկին տեղակալ Հովհաննես Հունանյանն է, որին ֆեյսբուքյան օգտատերերից մեկը նամակ է գրել եւ խոշոր չափի գումար պահանջել իր մասին վատ տեղեկություններ չհրապարակելու համար:
Ի դեպ ArmLur.am-ին հայտնի է դարձել նաև, թե ով է նրան սպառնացող օգտատերը եղել: Վերջինս Գագիկ Սողոմոնյան էջով օգտատերն է: Ավելին՝ ԱԱԾ-ն հաղորդման հիման վրա հարուցել է քրեական գործ՝ շորթման հատկանիշներով:

Նշենք, որ SHAMSHYAN.com-ը գրել էր, որ ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նյութեր են նախապատրաստվում ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալներից մեկի, կոչումով ոստիկանության գեներալ-լեյտենանտի դիմումի փաստով:
Կայքը հայտնել էր, որ նախկին ոստիկանության բարձրաստիճան սպան դիմել է ԱԱԾ և հայտնել, որ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը իր ֆեյսբուքյան էջին անձնական նամակներ է ուղարկել և իրենից պահանջել 2 օրվա ընթացքում իրեն փոխանցել խոշոր չափի գումար, հակառակ դեպքում սպառնացել է իր վերաբերյալ արատավորող նյութեր հրապարակել։ ՀՀ նախկին ոստիկանապետը հրաժարվել է ֆեյսբուքյան օգտատիրոջ շանտաժը կատարելուց ու դիմել է ԱԱԾ։