Ես հարց եմ ուղղում 2018-ից ՀՀ-ն կառավարող բարձրագույն իշխանությանը և նրա կողքին ամուր նստած մի քանի օլիգարխներին. Նաիրի Հոխիկյան
Advertisement 1000 x 90

Ես հարց եմ ուղղում 2018-ից ՀՀ-ն կառավարող բարձրագույն իշխանությանը և նրա կողքին ամուր նստած մի քանի օլիգարխներին. Նաիրի Հոխիկյան

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Թուրքիայի դրոշ այրող դաշնակցականները իրենց սխալ քվեարկությամբ հունիսի 20-ից հետո այրելու են հենց ՀՅԴ-ի դրոշը։

Եթե հայտարարությանը մոտենանք օբյեկտիվ մեկնաբանության տեսանկյունից, ապա Փաշինյանն ընդամենը ասում է, որ Թուրքիայի դեմ պայքարող ՀՅԴ-ն դավաճանել է իր սկզբունքներին և այլևս ազգային նպատակներ չի հետապնդում։

Այս մեղադրանքին դաշնակցականները թող արձագանքեն։

Ես հարց եմ ուղղում 2018-ից ՀՀ-ն կառավարող բարձրագույն իշխանությանը և նրա կողքին ամուր նստած մի քանի օլիգարխներին։

Եթե Թուրքիայի դեմ պայքարելը ազգային նպատակ եք համարում, ապա ո՞վ 2019-ի գարնանը նախաձեռնեց բանակցություն նույն Թուրքիայի հետ սահմանը բացելու համար։

Ո՞ւմ Թուրքիան նախապայման ներկայացրեց՝ սահմանի ու 6 մլրդ $ տնտեսական ներդրումների դիմաց հանձնել Շուշին ու Քարվաճառը։

Խնդրեմ, առայժմ այս երկու փաստարկված հարցերին պատասխանեք՝ հասկանանք, թե ով է գողացել ոչ միայն զինվորի կյանքը, այլև հայ ազգի ապագան։

Նաիրի Հոխիկյանի էջից:



Նման նյութեր