«Քարվաճառի կամ Ասկերանի գնդի հրամանատարը օրհասական պահին կյանքեր զոհելով պահում են հողը, մեկ էլ իմանում են, որ ստորագրությամբ սաղ հանձնած ա». Արթուր Դանիելյան
Advertisement 1000 x 90

«Քարվաճառի կամ Ասկերանի գնդի հրամանատարը օրհասական պահին կյանքեր զոհելով պահում են հողը, մեկ էլ իմանում են, որ ստորագրությամբ սաղ հանձնած ա». Արթուր Դանիելյան

Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից.

«Տենց ձեր մար տվայտվում եք, «չարչարվում», չեք կարում քնեք, բան… Հելնում եք միծինգների, երթերի, դուրսը սառում, երբեմն էլ ծեծ ուտում, հետո լիքը ջղայն ստատուս գրում, ֆրեյմ փոխում ու մտածում, որ ինչ-որ կարևոր բոյ եք տալիս: Բայց հլը մի 30 վայրկյանով ձեր եսը մի կողմ դրեք ու պատկերացրեք` ի՞նչ ա զգում օրինակ Քարվաճառի կամ Ասկերանի գնդի հրամանատարը:

Պատկերացրեք էլի, որ դուք 20 տարի ոռ եք տալիս: Բառիս բուն իմաստով ոռ եք տալիս: Մի երկու կոպեկի համար տեղափոխվում եք եսիմուր, կնիկ երեխա քաշ եք տալիս հետներդ, 20 տարի օր ու գիշեր տարատեսակ ստորադաս ու վերադաս դեբիլների եք հանդուրժում, իսկապես չարչարվում եք, ամեն օր սար ու ձոր եք ընկնում, էդ ամենը արդարացնում եք հայրենիքի հանդեպ սուրբ պարտքով, օրհասական պահին վճռական հրամաններ եք տալիս, մի 300 պայծառ երեխա եք զոհաբերում (շատերին գիտակցաբար), ինքներդ եք ձեր կյանքը դնում զոհասեղանին ու աներևակայելի ջանքերով հողը պահում եք, մի միլիմետր չեք զիջում ու մի պայծառ առավոտ զարթնում, իմանում եք, որ մեկ ստորագրությամբ սաղ հանձնված ա, որ ձեր կյանքի 20 տարվա զրկանքները անիմաստ էին…

Ու սա վերացական օրինակ չի: Օրինակ, Քարվաճառի ու Ասկերանի հրամանատարները հենց այս ճանապարհն էին անցել: Մնացածն էլ էին անցել, բայց էս երկուսը մարտի դաշտում մի մետր չտվին: Ասկերանում հլը մի բան էլ առաջ գնացին: Մի դիրք վերցրին` ընդամենը երկու թեթև վիրավոր տալով: Երկրորդը մենք պիտի վերցնեինք, 14 հոգի կամավորագրվեցինք գրոհի համար, իսկ հրամանն այդպես էլ չեկավ… վերցրածն էլ հետ տվինք:

Թե խի՞ մեզ հրաման չեկավ, չգիտեմ, բայց ճիշտն էլ երևի դա էր: Ուղարկեին առաջ, մի երկու զոհ տայինք, գրավեինք, հետո հանձնեինք, հետո ես պիտի ապրեի էն մտքի հետ, որ իմ եղբայրներից երկուսին մատաղ արեցի էս նենգ սրկաների խաղերի խաթր: Էդ ես, որ իմ սաղ կյանքում իրականում 44 օր եմ նվիրել հայրենիքիս, բա էն 20, 30, երբեմն էլ 40 տարի նվիրածների մասին ի՞նչ ասեմ:

Ֆեյսբուքյան և ընտրարշավային մարտերի ընթացքում մի պահ կանգ առեք էլի ու ձեզ «աչյոտ» տվեք` ո՞վ եք դուք, ի՞նչ եք անում…

Էս նկարը հոկտեմբերի 29-ին է արված: Սովորականի պես սաղ առավոտ հրետակոծեցին, հենց դադար եղավ, ասի հելնեմ, տենամ ինչ վիճակ ա պոստը: Հետո իմացա, որ առավոտը 5-ի կողմերը թշնամու ինքնաթիռը մտել էր ու 4րդ ՊՇ բունկերի վրա 250 կիլոյանոց ավիաբոմբ էր գցել: Ով գիտի` դա ինչ ա, երբեք չի մոռանա, ով չգիտի` երբեք չի իմանա, ոչ մի կինո ու ոչ մի գիրք դա չի կարա նկարագրի: Հարվածի արդյունքում Ասկերանի գնդի հրամանատարը վիրավորվեց, ոտքը հազիվ փրկին: Այ ըտենց, 20 տարի չարչարվեց, վերջում էլ փաստացի հաշմանդամ դարձավ, բայց մի մետր չտվեց: Ու իր նման հարյուրավոր սպաներ կան: Հայ ազգի ամենա արժեքավոր, ամենահալածված ու ամենաթերագնահատված տղերքը:

Իսկ դուք ասում եք՝ խի՞ չէր կապիտուլյացիան շուտ ստորագրում: Էն «մեզ Նիկոլը փրկել է» ֆորմատի ստոր արարածներին հիշա: Ուղղակի ոմանք փաստորեն ուզում էին, որ ավելի շուտ «փրկեր»:

Նկարի ծուխն անիվներից է: Նույն 4րդ ՊՇ շտաբն էր ասել, որ վառենք, որ հակառակորդը մտածի, որ մեզ լուրջ վնաս է հասցրել օդային հարվածով: Որ համարձակվի հարձակվի… դուխ էինք տալիս դրանց:

Պարզվեց, մեկն ըլներ մեր «էլիտային» դուխ տար…

Հ.Գ. սաղին կխաբեք, ինձ հո չեք խաբի: Ես գիտեմ` ով ա սա արել ու պատասխան եմ պահանջելու:

#խորխեմձերերեսին



Նման նյութեր