Երեկ Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի Toyota Land crauser մակնիշի 36 RO 720 օպերատիվ պետհամարանիշներով մեքենան մեծ արագությամբ ընթանալիս Արարատի մարզի Սուրենավան գյուղի մոտ հարվածել է դիմացից ընթացող Նիվա մակնիշի ավտոմեքենային։ Հարվածի հետեւանքով մեքենայում գտնված 14-ամյա անչափահաս երեխան լուրջ վնասվածքներ է ստացել։
Սուրեն Պապիկյանը գտնվել է մեքենայի մեջ, նրա հետ մեքենայում գտնվողները արագ հանել են մեքենայի պետհամարանիշները, ոստիկանությունն էլ ամեն ինչ անում է վթաը կոծկելու համար։ Hraparak-ի տեղեկություններով՝ երեխան այժմ կոմայի մեջ է: