Արամ Գևորգյան
«Այս նկարների միջև տարբերությունը 3 տարի է։ նիկոլն ու իր խունտան 3 տարի հետո էնքան ողբալի վիճակում հայտնվեցին, որ ստիպված իրենց «կողմնակիցներին» ասում էին՝ «լեն-լեն կանգնեք, որ կամեռան 4 մետրից նկարի ու ահռելի բազմություն երևա»։ Էնքան ողբալի վիճակում էին, որ Սևանի հոգեբուժարանի հիվանդներին էին հանել ու բերել միտիգ։
Էնքան ողբալի վիճակում են, որ իրենց հույսը մարզերի անգրագետ ու անհայրենիք մասան ա։
Նիկոլ Փաշինյան, գիտե՞ս խի ես սենց ողբալի վիճակում։ Որովհետև 2018-ին քո համար հրապարակ դուրս եկած տղերքի մի մեծ մասը զոհվեց քո կազմակերպած պատերազմում։
Քո համար փողոց փակած ու քո հետ հույս կապած 18 տարեկան տղերքին դու սկզբում զորակոչեցիր բանակ, ապա առանց զրահաբաճկոն ու հրամանատարի անտեր թողեցիր թշնամում բայրաքթարների տակ։
Քո հետ հույս կապած 18 տարեկան տղերքի ծնողներին դու խոստացած ելակ ու տապակած կարտոֆիլ իրենց որդիների համար, բայց նույն ծնողներին անտեր թողեցիր ՊՆ-ի պատերի տակ, ձմռան սառնամանիքին այդպես էլ այդ մարդկանց ոչ մեկ չմոտեցավ ու նորմալ չբացատրեց, թե որտեղ են իրենց անհետ կորած էրեխեքը։
Քո հետ հույս կապած տղերքի հարազատներին դու նոր ու բարեփոխված բանակ խոստացար, բայց իրենց հերոս որդու մեդալը դու տաքսիներով ու պատահական մարդկանցով ուղարկեցիր։
Դատարկ էր քո միտինգը, նիկոլ, որովհետև դու մենակ ցավ, տառապանք ու արցունք ես բերել էն ժողովրդին, ով 2018-ին եկել էր քո հետ հույս կապելու։ Ու նորմալ ա, որ դու հիմա մնացել ես հոգեբուժարանի հիվանդների, գյուղամեջերում կանգնող պարապ-սարապ անգրագետների ու գռաժդանսկի մլիցեքի հույսին։
2018-ին դու մարդկանց խոստացար, որ վերջ ես դնում թալանին, բայց 2020-ին դու այդ մարդկանց մինուճարների կյանքը թալանեցիր, այդ մարդկանց ամուսինների կյանքը խլեցիր, այդ մարդկանց տան ճրագը մարեցիր, ապագան, հույսն ու հավատը գողացար։
2021-ին քո կողքին միայն քո պես մարդասպաններն են, անգրագետները, անհայրենիքները։ Քո շուրջ 21.000 «մարդ» կա, բայց իրականում դու մենակ ես, որովհետև քո հետ հույս կապող հայրենասեր ու անշահախնդիր մարդ այլևս չկա։ 2018-ի այս նկարի մարդիկ այլևս չկան։ Կամ զոհվել են մարտի դաշտում, կամ «մահացել» են իրենց զավակների զոհվելուց հետո։
2 օրից ընտրություններ են, բայց իմացիր, որ դու արդեն պարտված ես, նիկոլ»։