Դիմում եմ 2018-ին «հպարտ» ու «հեղափոխական» դարձած բիզնեսի մարդկանց, ովքեր հիասթափվել են կապիտուլյանտ դավաճանից.
Հետաքրքիր է չէ՞, դուք տարիներով ՀՀ-ում ապրել ու ներդրումներ եք արել, բիզնես դրել ու զարգացրել այն առանց որևէ էական խոչընդոտների, բայց 2018-ին մոռացաք ձեր կայացման տարիներն ու սկսեցիք քննադատել նախկիներին՝ թռնելով անհայրենիք անգրագետների գիրկը: Դուք առիթը բաց չթողեցիք «հեղափոխական» դառնալու ու միացաք ազգադավ իշխանություններին՝ քննադատելու այն տարիները, երբ հնարավորություն ստացաք կայանալու ու ձեր բիզնեսները զարգացնելու։
Հիմա էլ, երբ արդեն զգում եք, որ օտարի շահերը սպասարկող կապիտուլյանտի ոտքերի տակից իշխանությունը փախնում է, սկսել եք նորից բողոքել արդեն այս իշխանություններից: Ցավոք Ձեր տեսակի մարդկանց պատճառով է, որ այսօր մեր երկիրը գտնվում է նման իրավիճակում: Հենց նման մարդիկ են երկրի կործանման հիմքում ընկած, ովքեր ամեն իշխանության ժամանակ մտածում են ոնց հաճոյանան, որ իրենց լավ լինի: Կարևորն իրենց գործերը լավ լինեն, կուշտ լինեն, ոչինչ, որ երկրում քաոս է, ու սա տևում է այնքան ժամանակ մինչև չեն կպնում հենց իրենց սեփականությանը: Երեսպաշտություն է սա, ուրիշ ոչինչ: խելքի եկեք ու կանգնեք ճիժտ ուղու վրա, բավ է արդեն: Հունիսի 20-ին գնացեք ընտրության և ձեր կոլեկտիվներով կանգնեք Ազգի և Պետության կողքին, ոչ թե դավաճան կապիտուլյանտի կողքին: Իսկ, եթե ոչ՛, հուսով եմ, որ ապագա իշխանությունը ձեր պեսներին ո՛չ տեղ կտան, ո՛չ էլ կներեն:
#ՊատիվՈւնեմ N6
Արթուր Թովմասյանի էջից: