«Ինչ ենք վաղն ընտրելու». Ստեփան Դանիելյան
Advertisement 1000 x 90

«Ինչ ենք վաղն ընտրելու». Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից.

«Ցանկացած ընտրությունների ժամանակ լինում է չկողմնորոշված զանգված, որը կամ չի մասնակցում ընտրություններին, կամ վերջին պահին է որոշում կայացնում։ Բնական է, որ հիմա էլ կան նման մարդիկ։ Սակայն հիմա սովորական ընտրություններ չեն ու այդ պատճառով շատերի համար որոշում կայացնելն առավել քան բարդ է։

Իսկ ինչն է ոչ սովորական։ 2018-ին տեղի է ունեցել համակարգափոխություն, մերժվել է ոչ թե նախկին իշխանությունն, այլ եղած քաղաքական համակարգը, որին փոխարինել է հակահամակարգ, սակայն դա ինչ հակահամակարգ էր ու փոփոխությունից հետո այդ հակահամակարգ ինչ նոր կառավարման համակարգ պետք է ձեւավորել, ոչ ոք այն ժամանակ պատկերացում չուներ, ու ամենադաժանն այն է, որ հիմա, երեք տարի անց, այն չվերածվեց կառավարման նոր համակարգի, մնալով որպես դեստրուկտիվ հակահամարգ, փլուզելով եղած պետական ինստիտուտները։

Սա է այս ընտրությունների ողջ բովանդակությունն, արդյոք մենք շարունակելու ենք մնալ դեստրուկտիվ ու կոսմոպոլիտ այս հակահամակարգի ճիրաններում եւ փլուզել ու ենք դեռեւս կիսականգուն մնացած կառավարման համակարգի մնացորդները, թե ընտրելու ենք կառավարման համակարգի վերականգնման ուղին։

Երրորդ ճանապարհ, կամ երրորդ ուժ գնությունը չունի, ցանկացած երրորդ դաշինք, կամ կուսակցություն ընտրություններից հետո պետք է միանա կամ Հայաստան Դաշինքին, կամ ՔՊ-ին։

Սա է վաղվա ընտրությունների միակ բովանդակությունը’ կամ, կամ։ Իսկ ինչ վերաբերվում է ապագային, ապա Ապագայի մասին քննարկումները կսկսվեն ընտրություններից հետո, երբ կոսմոպոլիտ ՔՊ-ն հեռացվի կառավարման վահանակից։ Լինելու են լուրջ քննարկումներ ու բախումներ, գերակտիվ քաղաքական կյանք, սակայն վաղը մենք ընդամենը մեկ խնդիր ունենք լուծելու’ երկիրը դարձնել կառավարելի, որի մասին վերը գրել եմ»:



Նման նյութեր