«Ըստ Պատիվ Ունեմ դաշինքի հայտարարության, այդ դաշինքի անդամների հանդեպ զանգվածային տեռոր է սկսվել։ Ինչ է դա նշանակում». Ստեփան Դանիելյան
Advertisement 1000 x 90

«Ըստ Պատիվ Ունեմ դաշինքի հայտարարության, այդ դաշինքի անդամների հանդեպ զանգվածային տեռոր է սկսվել։ Ինչ է դա նշանակում». Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից.

«Ըստ Պատիվ Ունեմ դաշինքի հայտարարության, այդ դաշինքի անդամների հանդեպ զանգվածային տեռոր է սկսվել։ Ինչ է դա նշանակում։

Հայաստանում ընտրական տեխնոլոգիաներին լավագույնս հանրապետականներն են տիրապետում, ինչպես նաեւ ամենաէֆեկտիվ վերահսկողությունն ունեն ընտրական տեղամասերում։ Եթե թիրախում իրենք են հայտնվել, ապա կարելի է ենթադրել, որ կառավարությունն ընտրատեղամասերում փորձելու է անօրինական գործողություններ իրականացնել։ Նաեւ դրա համար են ուժայիններ կենտրոնացվել Երեւանում։

Պարզ է դառնում, թե ինչ է նշանակում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը։ Չի բացառվում, որ ընտրություններից հետո հատուկ դրություն հայտարարվի ու իշխանությունն ուժային եղանակով պահվի»։