
Միքայել Շխիմյանի ֆեյսբուքյան էջից.
«Հենց հիմա ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից այցեր են կատարվում Իզմիրլյան կենտրոնի աշխատակիցների բնակարաններ ու առանց որևէ պատշաճ ծանուցման փորձ է կատարվում վերջիններիս ամեն գնով հատուկ քննչական ծառայություն ներկայացնելու, նման վարքագիծը պարզապես անթույլատրելի է, հարգարժան գործընկերներիս կոչ եմ անում զերծ մնալ որևէ գործողությունների իրականացումից, որոնք դուրս են իրենց մասնագիտական գործառույթների տիրույթից»: