«Թույլը, վախկոտը չի կարող պայքարել։ Չի սիրում պայքարը եւ չի՛ պայքարի»
Advertisement 1000 x 90

«Թույլը, վախկոտը չի կարող պայքարել։ Չի սիրում պայքարը եւ չի՛ պայքարի»

Ծանր է, բայց պիտի ասեմ։

Կլինեմ հակիրճ…

Ընտրությունների արդյունքում միանշամակ ՀՀ վարչապետը կլինի Ռոբերտ Քոչարյանը։

Այլընտրանք չկա։

Ազգի «инстинкт самосохраниния»-ն անշուշտ կգործի։

Հայաստանի Հանրապետությունից կարտագաղթի 150-200 հազար մարդ։

Մոլորյալ, սորոսական, ԼԳԲՏ, անհանդուրժողական,անհավատ…

Որոշ մասը, տեսնելով Հայաստանի սրընթաց վերելքը, դարձի կգա, կզղջա եւ կվերադառնա։ Հող-հայրենին ընդունում է եւ կընդունի բոլոր մոլորյալներին։

Իսկ մի ստվար զանգված կմնա դրսերում։

Այն զանգվածը, որի համար հայրենիքը լոկ ապրելու տարածք է, եւ զինվորները զոհվում են հանուն «ոչնչի»։

Որի համար ազգ, հավատք, հող, հայրենիք, պետականություն, ընտանեկան արժեքներ, սրբություններ, բարոյական նորմեր, կարմիր գծեր, գոյություն չունեն։

Որոնք կգերադասեն ապրել հավերժ նվաստացված, ստորացված կարգավիճակում, քան ՊԱՅՔԱՐԵԼ, որովհետեւ էությամբ ԹՈՒՅԼ, վախկոտ, հոգեպես՝ ՏԿԱՐ են: Նաեւ՝ ֆիզիկապես։

Թույլը, վախկոտը չի կարող պայքարել։ Չի սիրում պայքարը եւ չի՛ պայքարի։

Պայքարում, կռվում եւ հաղթում են ՈՒԺԵՂՆԵՐԸ…

Հետեւաբար ՈՒԺԵՂԻՆ նրանք երբեք չե՛ն սիրի։

Չե՛ն ընդունի։

Երբ՛եք։

Այնժամ ինքնամաքրված, միաբանված հասարակությամբ, համընդհանուր ջանքերով, քառատրոփ տեմպերով երկիրը կմտնի զարգացման նոր փուլ, դիմակայելու 21-րդ դարի մարտահրավերներին։

Իսկ մարտահրավերները շատ են։

Ահավոր շատ։

ԴԵՊԻ ՈՒԺ՛ԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ!

Սասուն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից: