Արմավիրի մարզի ոստիկանապետ, «Դխկ» անունով հայտնի Կարեն Հակոբյանը ՔՊ-ին չընտրողների ցուցակ է հավաքում՝ նրանց ընտրության գնալը խոչընդոտելու համար
Advertisement 1000 x 90

Արմավիրի մարզային վարչության պետ, գնդապետ Կարեն Հակոբյանը, ով հայտնի է «Դխկ» մականունով, հանդիսանում է Վահե Ղազարյանի նախկին ղեկավարը և վերջինիս մտերիմը: Մարզային վարչությունում և ենթակա ստորաբաժանումներում ակտիվ քարոզում է ներկա իշխանության համար և պահանջել է իր ենթակա ոստիկանապետերից այսօր ցուցակ տալ «Քաղաքացիական պայմանագրին» և նույն դաշտում խաղացող ուժերին չընտրողների, որպեսզի ինչ-որ ճանապարհով փորձեն նշված մարդկանց թույլ չտալ գնալ ընտրատեղամաս։ Այժմ փորձում են տվյալ մարդկանց անձնագրերը հավաքել:

Ի դեպ, Կարեն Հակոբյանն ամուսնալուծվել է այն բանից հետո, երբ կինը բացահայտել է վերջինիս՝ Իջևանի բաժնի մի տեղամասային տեսուչի հետ սիրային ինտիմ կապի մասին լուսանկարները։ Ընդ որում, այդ տեսուչն էլ իր հերթին եղել է նաև Վահե Ղազարյանի սիրուհին։

Տարիներ առաջ Կարեն Հակոբյանը աշխատել է Մալաթիայի քննչականում և մի աշխատասենյակում է նստել ներկայիս Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կարեն Խաչատրյանի հետ, որոնց միջև եղել է մեծ վիճաբանություն՝ Կարեն Հակոբյանի ոչ տրադիցիոն սեռական հարաբերությունների պատճառով։ Դրանից հետո նա մեծ գումար ծախսելով տեղափոխվել է Կոտայքի քննչական։

«Դխկ» անունով հայտնի Կարեն Հակոբյանը

Նման նյութեր