Խախտումներ` ընտրությունը դեռ չսկսած. Շուռնուխում հանձնաժողովի նախագահը կնիքը տուն է տարել. tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Խախտումներ` ընտրությունը դեռ չսկսած. Շուռնուխում հանձնաժողովի նախագահը կնիքը տուն է տարել. tert.am

Եթե ընտրախախտումները սովորաբար գրանցվում են ընտրական պրոցեսի ընթացքում, Շուռնուխ գյուղի ընտրատեղամասի հանձնաժողովի ՔՊ-ական նախագահը կնիքը հետը տուն է տարել: Սա կոպտագույն խախտում է, քանի որ, ըստ օրենքի պահանջի, մինչև ընտրական պրոցեսի սկսվելը կնիքը պետք է լինի պահարանում ու չոր վիճակում:

Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ խախտումն արձանագրվել է.

«Կնիքը հետը տուն էր տարել: Արձանագրությունը կազմել ենք, բայց հրաժարվել է անցկացնել գրանցամատյանի մեջ: Բայց արձանագրությունը կազմվել է, հանձնաժողովի նախագահն էլ ստորագրել է: Ընդհանուր առմամբ, ամեն ինչ հանգիստ է, դեռևս միայն այս խախտումն է արձանագրվել (ժամը 10.10-ի դրությամբ, խմբ.)»:

Հարցին, թե ինչու չի ցանկանում անցկացնել գրանցամատյանի մեջ ու ինչու էր կնիքը հետը տուն տարել, հանձնաժողովի ՔՊ-ական նախագահը նշել է, թե՝ այդպես էր պետք:

tert.am