«Սյունիքի տարբեր զորամասերի զինծառայողներին ուղղորդելու, բաց քվեարկելու կամ այլ ընտրախախտումների մասին կարդալիս հիշում եմ, որ այդ կորպուսի հրամանատարը գեներալ Ժիրայր Պողոսյանն է, ում մասին Արցախում ծառայելու տարիներից բարձր կարծիք եմ ունեցել». Տիգրան Աբրահամյան
Advertisement 1000 x 90

Սյունիքի տարբեր զորամասերի զինծառայողներին ուղղորդելու, բաց քվեարկելու կամ այլ ընտրախախտումների մասին կարդալիս հիշում եմ, որ այդ կորպուսի հրամանատարը գեներալ Ժիրայր Պողոսյանն է, ում մասին Արցախում ծառայելու տարիներից բարձր կարծիք եմ ունեցել։

Չեմ ուզում հավատալ, որ նա փոխվել է կամ կարող է գործող իշխանություններին նման ծառայություն մատուցել։

Ուզում եմ, որ գեներալի մասնակցությունը հնարավոր կեղծիքներին հերքվի, որովհետև ես նրան այդ դերում որևէ ձևով հրաժարվում եմ պատկերացնել։

Բայց իր զորքին ներքաղաքական, ընտրական գործընթացներին ներգրավելը կամ դրա փորձերը, եթե նույնիսկ իր կամքին հակառակ է՝ հրամանատարության պատասխանատվության տակ է։

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից: