
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1994 թ. ծնված Մաթևոս Հ.-ին, հայտնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակ: Մաթևոս Հ.-ն հայտնել է, որ այն գողացել է թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում, մի կնոջ պայուսակից:
Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: