Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.
«Ինչպես հասկացա՝ «Հայաստան» դաշինքը կվերցնի մանդատները։ Ամենայն հավանականությամբ կվերցնի նաև «Պատիվ ունեմ»-ը։
Ես առավել քան վստահ եմ, որ Քոչարյանն ո Սերժ Սարգսյանը չէին պայքարում ընդդիմության մանդատների համար։ Բա ինչի՞ այսպես ստացվեց։ Այսպես ստացվեց, որովհետև տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունն է որոշում, թե Հայաստանը ինչ ուժերի մեջ կկիսվի։
Իսկ ե՞րբ մենք աշխարհի համար դարձանք առևտրի առարկա։ Ե՞րբ մեր հայրենիքը դարձավ փոխարժեք՝ աշխարհի մեծերի միջև առևտուր անելու համար։ Երևի հենց 2018-ին ապրիլին, երբ նույն աշխարհը տեսավ, թե բազմադարյան պատմություն ունեցող մի ազգ ինչպես է անխղճորեն մսխում իր պետականությունը։ Երբ տեսավ, թե առաջինը քրիստոներությունը որպես պետական կրոն ընդունած ազգն ինչպես է եկեղեցուն ծաղրող անհավատին բերում ու իր գլխին ղեկավար կարգում։
Հենց այդ ժամանակ էլ որոշվեց թե՛ Արցախի ճակատագիրը, թե՛ 5000 տղու ճակատագիրը և թե 2021 թվականի հունիսի 20-ի ընտրության արդյունքները։
Հիմա մնում է միայն սպասել ու ամեն օր աշխարհին, թուրքին ու ռուսներին ցույց տալ, որ մենք երբեք չեք համակերպվելու էս իրականության հետ ու ամեն հնարավոր առիթ օգտագործելու ենք ի շահ մեր հայրենիքի իրենց պլանները խառնելու համար։
Ասել եմ ու կասեմ՝ քանի դեռ կա գեթ մեկ հայ, ով ապրելով Հայաստանում կամ Արցախում չի ընդունում ու չի համակերպվում էս իրականության հետ, ուրեմն մեր թշնամին իր նպատակին չի հասել։ Անգամ 687.251 «հայ» ինձ չի կարող համոզել, որ նիկոլը թուրք չի։ Թուրք ա նիկոլը, թուրք են նրան ընտրողներն ու սատարողները»։