«Պատրաստ եմ պրոֆեսոր Արմեն Չարչյանին երաշխավորագիր տալ կալանքից ազատման համար, եթե կան այլ պատգամավորներ, միացեք». Սոֆյա Հովսեփյան
Advertisement 1000 x 90

«Պատրաստ եմ պրոֆեսոր Արմեն Չարչյանին երաշխավորագիր տալ կալանքից ազատման համար, եթե կան այլ պատգամավորներ, միացեք». Սոֆյա Հովսեփյան

Ֆեյսբուքյան իր էջում ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրել է.

«Պատրաստ եմ պրոֆեսոր Արմեն Չարչյանին տալ երաշխավորագիր կալանքից ազաատման համար։ Գործի քննությանը վստահ եմ չի ազդելու իր ազատության մեջ լինելը։ Եթե կան այլ պատգամավորներ խնդրում եմ միացեք։ Մինչ պատգամավորական լիազորություններիս դադարեցումը ունեմ իրավունք նաև այս կերպ սատարելու..

Հրապարակային եմ գրում, քանի որ գիտեմ գործողությունից հետո ինձ քոչարյանական են անվանելու ինչպես Բադասյանին երաշխավորագիր տվածս ժամանակ Շիրակի մարզում ակտիվ քննարկում էին, թե ԲՀԿ ական եմ, բայց դա ինձ չի անհանգստացնում։

Կաղնուն մոլախոտով չես վախեցնի …

Քանի դեռ «արդարադատություն» կոչվածը սելեկտիվ է գործում, չհամարձակվեք որևէ մեկդ «արդարադատություն» բառն անգամ շոշափել…»:



Նման նյութեր