Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, որի հետևանքով 16-ամյա տղա է մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshayn.com-ը։
Ըստ կայքի` ժամը 17:30-ի սահմանում KIA մակնիշի ավտոմեքենան Վեդի-Գոռավան–Արարատ ավտոճանապարհի Գոռավան գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է: Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն:
Մինչ դեպքի վայրում աշխատել են հետաքննիչները, հիվանդանոցից հայտնել են, տուժածներից մեկը մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը):
Կայքը գրում է, որ մահացածը Վեդի քաղաքի բնակիչ, 16-ամյա Մ. Վարդանյանն է, իսկ տուժածը՝ Երևանի բնակիչ, 13-ամյա Է. Մարտիրոսյանը։