
Արդեն տեղեկացրել ենք, որ դեկտեմբերի 25-ին 53 տարեկանում մահացել է երգիչ Ջորջ Մայքլը:
Վերջինս երբեք էլ չի թաքցրել իր ոչ ավանդական սեռական կողմնորուշումը և սիրեցյալ ունենալը: Նրա մահից հետո երգչի ընկերը` ոճաբան Ֆադի Ֆավազը, իր Twitter-ում մեկնաբանել է զուգընկերոջ մահը:
«Այս Սուրբ ծնունդը երբեք չեմ մոռանա: Ես նրան մահացած գտա… հանգիստ պառկած անկողնում: Երբեք չեմ դադարի կարոտել քեզ»,- գրել է Ֆավազը: