«Նոր խորհրդարանի մեկ այլ կարևոր գործառույթը». Արմեն Պետրոսյան
Advertisement 1000 x 90

«Նոր խորհրդարանի մեկ այլ կարևոր գործառույթը». Արմեն Պետրոսյան

Արմեն Պետրոսյանի էջից.

Ամենայն հավանականությամբ արդեն աշնանային եթերաշրջանում հայկական ԶԼՄ-ներով կցուցադրվի ցայժմ եղածներից ամենադիտարժանը` «Խորհրդարան» «հեռուստասերիալը»։

Մասնագիտական որոշ գնահատականներով՝ երրորդ հանրապետության պատմության ամենաքաղաքական ընտրական գործընթացը ցույց տվեց մեզանում քաղաքական խոսույթի ցավալի, անգամ վտանգավոր ցածր մակարդակը, որը նաև բազմաթիվ օբյեկտիվ իրողությունների հետևանք է։

Եվ, այնուամենայնիվ, «Խորհրդարան» հեռուստասերիալը լավագույն հարթակ է հայ «հեռուստադիտող-հանդիսատեսին» քաղաքականապես կրթելու, քաղաքական խոսույթի բովանդակությունն ու մակարդակը աստիճանական, բայց տրամագծորեն փոխելու՝ «հեռուստադիտողին հեռուստացույցի առջև գամված պահելու» տրամաբանությամբ։

Արծարծվող խնդիրը Հայաստանի ազգային անվտանգությանն սպառնացող լրջագույն հարց է, որի հետևանքները հատկապես զգացնել տվեցին հետպատերազմյան շրջանում, բայց նաև, որպես զարգացման առանցքային խոչընդոտ, ուղեկցելու են հետընտրական Հայաստանին՝ կանխատեսվող նոր մարտահրվերներին ընդառաջ։

Այնպես որ, շատ եմ ուզում հուսալ, որ «Խորհրդարան» հեռուստասերիալի ողջ «ստեղծագործական թիմը», գլխավոր և երկրորդական դերակատարները լրջագույնս կգիտակցեն երկրի գլխավոր քաղաքական ամբիոնի կարևորությունն ու հնարավորությունները՝ հետևորդներին ոչ միայն ամենադիտարժան, այլև ամենակրթող բովանդակություն ապահովելու համար։

#Խորհրդարան

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=4040085709361946&id=100000816702872

 



Նման նյութեր