
Ապօրինի շինություններ քանդվում են ոչ միայն Աջափնյակում: Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում հայտնում է, որ ապօրինի շինություններ են քանդվել նաև Էրեբունի համայնքում` Մուրացան 114/3 և Էրեբունի 28 հասցեների հարևանությամբ։
«Ընդ որում` քանդվում են սեփականատերերի հետ բացատրական աշխատանքների արդյունքում, համատեղ ուժերով»,– հայտնում է նա։
Ինքնակամ կառույց է ապամոնտաժվել նաև Երևանի Նոր Նորք համայնքում։ Հերթական ինքնակամ կառույցը հայտնաբերվել և ապամոնտաժվել է Ստեփանյան 10 հասցեի հարակից տարածքում։