«Եթե Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա, ապա միայն կայուն և կառուցողական ճանապարհով, առանց բախումների և պառակտման». Նաիրի Հոխիկյան
Advertisement 1000 x 90

«Եթե Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա, ապա միայն կայուն և կառուցողական ճանապարհով, առանց բախումների և պառակտման». Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանն իր էջում գրում է.

«Արցախում վերջին օրերին բողոքի ալիք է բարձրանում ընդդեմ գործող իշխանության։

Հասկանում եմ, որ մարդիկ հիասթափված են Արայիկ Հարությունյանի և ՀՀ կառավարող կուսակցության սերտ կապից և իրենց դավաճանված են զգում, բայց այսօր առավել քան երբևէ Արցախում կայունություն է պետք։

Եթե Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա, ապա միայն կայուն և կառուցողական ճանապարհով, առանց բախումների և պառակտման։ ՀՀ-ում անկայունությունը և պոպուլիզմը հանգեցրին պետական ինստիտուտների քայքայման և անվտանգային համակարգերի կորստի։

Արցախում դա չպետք է կրկնվի։ Արցախում կայունություն է պետք, մինչև հասկանանք, թե ՀՀ-ում ինչպես է ներքաղաքական կյանքը դասավորվում։ Կարծում եմ, Արցախի իշխանությունը ևս պետք է գիտակցի, որ անթույլատրելի է սևերի ու սպիտակների բաժանումը, դա կործանարար է, թշնամին հենց դա՛ է ուզում։

Սիրելի արցախցիներ, մի՛ դարձեք գործիք թշնամիների համար»։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158360161018831

 



Նման նյութեր