«Ընտրողների մի ստվար մաս դեռևս գերադասում է, որ ամեն ինչ վատ լինի բոլորի համար, բացի իրենից, քան ամեն ինչ լավ լինի, այդ թվում իր համար». Տիգրան Քոչարյան
Advertisement 1000 x 90

«Ընտրողների մի ստվար մաս դեռևս գերադասում է, որ ամեն ինչ վատ լինի բոլորի համար, բացի իրենից, քան ամեն ինչ լավ լինի, այդ թվում իր համար». Տիգրան Քոչարյան

Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան էջից.

«Ընտրության արդյունքները մի քանի բացահայտում արեցին տեխնոլոգիաների առումով։

  1. Տապալվեց «երրորդ ուժի», «այլընտրանքի» գաղափարը, որի վրա բավականին քանակությամբ հարուստ մարդկանց ուղղակի գցին խոշոր գումարների։
  2. Չի աշխատում ավտարիտետ, համայնքապետերի (նախկին կամ ներկա) ինչ -որ որոշակի քանակի ձայն ապահովելու ինստիտուտը։ (դա լինի ՔՊ թե ընդդիմություն)։

ա. Ժողովուրդը վերջնական սովորել ա մարդու դեմքին նայել ու խաբել։

բ. Գյուղապետ ընտրողը պարտադիր չի նույն կուսակցության մարդու վարչապետ ընտրի.

  1. Ընտրակաշառքների առումով ՔՊն որդեգրել էր նույն նախկիների մեթոդները մի քանի ափգռեյդներով` պարգևավճարներ, վարկային բեռի թեթևացում և այլն։
  2. IT Տեխնոլոգիաները սկսել են ավելի մեծ դեր խաղալ ընտրական պրոցեսում,ինչպես քարոզչական, այնպես էլ հենց ընտրական պրոցեսում։
  3. Ցավոք սրտի բանակին, հատկապես Սյունիքում պարտադրեցին ինքնաոչնչացող քվեարկությանը մասնակցել, ստիպելով ձայն տալ ՔՊի համար։

Ընտրողների մի ստվար մաս դեռևս գերադասում է, որ ամեն ինչ վատ լինի բոլորի համար, բացի իրենից, քան ամեն ինչ լավ լինի, այդ թվում իր համար»։



Նման նյութեր