Պետք է գիտակցել, որ իրավունքի իրացումը չեն նվիրում. Հակոբ Հակոբյան
Advertisement 1000 x 90

Պետք է գիտակցել, որ իրավունքի իրացումը չեն նվիրում. Հակոբ Հակոբյան

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլը և Արայիկը երկիրը տարան պատերազմի, նրանք թշնամուն հանձնեցին Արցախի 75 տոկոսը, նրանք ջնջեցին մեր փառահեղ հաղթանակները, նրանք զոհեցին 5000 հայորդիներ, նրանք լիել – չլինելու առջև կանգնեցրին Հայաստանը և Արցախը։

Սակայն ամեն բան կորած չէ:

Ներկայիս իրավիճակը կարելի է փոխել, եթե ունենանք բացառիկ կրթությամբ, գիտելիքներով ու փորձով ղեկավարներ, կանխատեսելի ու արդյունավետ դիվանագիտություն: Պետք է գիտակցել, որ իրավունքի իրացումը չեն նվիրում: Իրավունքի իրացման համար պետք է պայքարել: Երկրում ընտրություններ անցկացնելը նույնպես իրավունքի իրացում է, որից ոչ մի դեպքում չպետք է հրաժարվել՝ իսկ հետաձգելը արդեն իսկ նշանակում է հրաժարվել: Արցախի պարտված իշխանություններն անհասկանալի և անհիմն հետաձգեցին ՏԻՄ ընտրությունները, հիմա էլ մեծ արշավ են սկսել համապետական ընտրությունները հետաձգելու հարցում, մոռանալով, որ պետության սահմանադրական ինստիտուտների պահպանման հիմքը ընտրություններն են: Չես կարողանում իրացնել ընտրական իրավունքդ՝ վտանգված են քո պետական ինստիտուտները»:



Նման նյութեր