Երևանում տեղադրված թափոնների տեսակավորման 135 կետից մինչև օրս անհետացել է 21 թափոնաման, վնասվել (կոտրել, այրել են)՝ 5 –ը։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնել են, որ գողության վերջին դեպքն այսօր շրջայցի ընթացքում արձանագրել է Աջափնյակ վարչական շրջանի պատասխանատուն՝ Ալիխանյան Եղբայրներ, 7 հասցեում։ Հարգելի բնակիչներ, խնդրում ենք ուշադիր լինել համայնքային սեփականություն հանդիսացող գույքի հանդեպ»,- նշել է Կարապետյանը։
Քաղաքապետարանը հորդորում է երևանցիներին խնամքով վերաբերվել քաղաքին և հնարավորության դեպքում կանխել գողության դեպքերն ու պաշտպանել գույքը վնասումներից: