Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից.
«Առաջարկում եմ Սերժ Թանկյանի ու իր խմբի արձանների փոխարեն Քիմ Քարդաշյանի արձանը տեղադրել Երևանում: Քարդաշյանը նույն օգնությունն է ցույց տվել Հայաստանին ու հայերին, ինչ իրենք: Բայց Քարդաշյանի դեպքում մի քանի առավելություններ կան: Նախ՝ քաղաքական շահարկումների տեղիք չի տա, թե գունավոր հեղափոխությանն աջակցեց, դրա համար էլ նրա արձանն են դնում, այն էլ՝ ողջ ժամանակ: Երկրորդ՝ Սիսթեմի երաժշտական ոճը չսիրողներին չեք վիրավորի: Երրորդ՝ Քիմի արձանը գեղագիտական տեսակետից շատ ավելի հաջող կստացվի և ամբոխահաճո (ամբոխահաճո բառն ավելի շատ ոչ թե Քիմին, այլ սրանց պոպուլիզմը բնորոշելու համար գործածեցի)»: