Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից.
«Պատերազմից դասեր չքաղած․․․
Պատերազմի մասին խոսելիս անընդհատ շեշտը դնում ենք սպառազինության, անկազմակերպվածության , դավաճանության վրա, բայց մոռանում ենք մի շատ կարևոր հանգամանք, որն ամենակարևորն ու խնդրահարույցն է։
Բանակում կադրային քաղաքականությունը պետք է վերանայվի։ Անձնական հարաբերությունները չպետք է դերակատարություն ունենան կադրային քաղաքականությունում։ Պաշտոնն ու կոչումը պետք է համապատասխան լինեն ոչ թե զինվորականի կապերի հետ , այլ նրա ընդունակությունների, կազմակերպչական ձիրքի, կողմնորոշվելու, որոշումներ կայացնելու, հրամանները ճիշտ կատարելու ունակությունների հետ։
Զինվորականների մոտ պետք է լինի առողջ մրցակցություն, ոչ թե ոտքի տակ փորելու աստիճան նախանձություն, միմյանց սխալները արագ ուղղելու և առաջ շարժվլեու տրամաբանություն։ 44-օրյա պատերազմի սկսելուց հետո արդեն հասկանալի էր, որ հրամանատարներ կային , ովքեր չէին համապատասխանում իրենց կոչմանն ու պաշտոնին, և իրենք քիչ չէին։ Սակայն սա ես չեմ ասում, որպեսզի թիրախավորվի բանակի հրամկազմը, այլ ասում եմ, որպեսզի նշանակումներ և կոչումներ շնորհելուց առաջ անպայման նկատի ունենալ գիտելքիները, ունակությունները։
Օրինակ, դասակի հրամանատարը կարող է լինել շատ լավ հրամանատար դասակի համար, բայց վատ հրամանատար վաշտի համար, դրա համար անհրաժեշտ է, որ կադրային քաղաքականություն վարելիս երբեք չառաջնորդվել միջնորդներով, անձնական կապերով և այլն։
Այսօր մենք բանակում ունենք հրամանատարներ, սպաներ, որոնց ես համարում եմ ոչ ստանդարտ մտածողներ։ Հենց այս տեսակին պետք է քաջալերել, առաջ տանել, տալ հնարավորություն իրենց միտքը զարգացնելու, իրենց նորարարությունը ներկայացնելու, կիրառելու։ Եթե մենք կարողանանք բանակին հանել կաղապարված մտածելակերպից ու դնել ժամանակին համահունչ մտածողության գծերի վրա, ապա մի քանի տարում մեր բանակը մեր աչքի առաջ անճանաչելիորեն կփոխվի։ Եթե մենք հնարավորություն տանք ոչ կաղապարված մեթոդների առաջարկը, կիրառումը տեղ գտնի բանակում, ապա վստահորեն կարող եմ ասել, որ մեր բանակը կարող է աննախադեպ հաջողություններ գրանցել ոչ թե տարածաշրջանային, այլ համաշխարհին ռազմագիտության, ռազմարվեստի և պրակտիկ գործունեության մեջ․․․ Լավ փնտրեք ու կգտնեք այնպիսի սպաների, որոնց մտքերը, առաջարկները կարող են հեղափոխություն բերել բանակում․․․»