![](https://blog.168.am/wp-content/uploads/2021/06/image_750x_60d5c7c64cc5f.jpg)
Երևանի պատվավոր քաղաքացու կոչումն ու հավաստագիրը հանձնեցի ականավոր վիրաբույժ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր Հովհաննես Սարուխանյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայկ Մարությանը:
«Երևանցիների և իմ անունից շնորհակալություն հայտնեցի պրոֆեսորին՝ երկար տարիներ մեր բնակիչներին կարևոր ծառայություն մատուցելու, բժիշկների մի քանի սերունդ կրթելու և այսօր էլ նույն նվիրվածությամբ իր առաքելությունը շարունակելու համար:
Հովհաննես Սարուխանյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու որոշումը Երևանի ավագանին կայացրել էր մայիսի 25-ի նիստին»,- գրել է նա: