Արա Վարդանյանն իր էջում գրում է.
Արցախը ոչ թե հայության երեխան էր, այլ ծնողը։ Ծնող, առանց որի երախան որբ է դառնում։
Այո, նորանկախ Հայաստանի ծնողը հենց Արցախն էր։ Արցախի ազատագրական պայքարով սկսվեց Հայաստանի անկախացման գործընթացը, Արցախի կորուստով էլ կավարտվի մեր երանության` անխակության 30-ամյակը…
Ավելին, աշխարհը նշանակեց այդ անկախության կորստի համար պատասխանատուին` հայ ժողովրդին։
Մեզ, ինչպես և ես ասել էի, որպես ազգ տրվել էր ինքնությունը փրկելու վերջին հնարավորությունը` կատարել ճիշտ ընտրություն և փրկել մեր ազատ ու անկախ բնօրրանը։
Ավաղ, մենք կրկին չգիտակցեցինք պահի լրջությունը։
Մենք, այսինք հայերս, վերջնականորեն մերժեցինք նախկինը։ Բայց շատ քչերը հասկացան, որ նիկոլի կողմից օրը հազար անգամ կրկնվող նախկին բառի ետևում ոչ թե անձինք էին կանգնած, այլ ազգային արժեքներ` ազատագրական պայքարը ու անկախությունը։
Հայերը վճռականորեն մերժեցին անկախ լինելու մեր նվաճած իրավունքը։
Իսկ աշխարհի մեծերը հանգիստ են, քանզի տվել էին մեզ արթնանալու վերջին հնարավորությունը։
Բայց ինչպես ընդունված է ասել, չի ստացվի փրկել հիվանդին, եթե նա չի ուզում բուժվել։
Ի՞նչ է լինելու, կհարցնեք դուք.
Մենք կորցնելու ենք Արցախը ամբողջությամբ, այնուհետև Հայաստան կոչված հողատարածքը կբաժանվի մի քանի պետությունների միջև։
Արդյո՞ք հնարավոր է խուսափել այս ավարտից։
ՉԳԻՏԵՄ…
Հ.Գ. Բաժանման ընթացքում դուք դեռ կռիվ եք տալու ռուսական կողմում հայտնվելու համար, քանզի այլընտրանքը լինելու է թուրքիան։ Զավեշտը դրանում է, որ կլինեն նաև թուրքական կողմն ընտրողներ…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.vardanyan.77/posts/10226955271130265