«Գիտե՞ք, ո՞վ է Իսրայելի նոր վարչապետ Բեննեթը։ Մարդ, որը մերժում է Պաղեստինի հետ Իսրայելի համակեցության գաղափարը և արաբներին ուղղակի ասում՝ «Երբ հրեաները պետություն ունեին, դուք ծառերից դեռ չէիք իջել»։ Պատկերացնո՞ւմ եք՝ աշխարհին հզորագույն մշակույթներից մեկը և համաշխարհային կրոն պարգևած արաբներին տալ նման բնորոշում։
Կարծում եք՝ Բեննեթը չգիտե՞ վերոնշյալի մասին; Իհարկե, գիտե։ Բայց նա իրեն չի երևակայում ինչ-որ ապահով Բելգիայի վարչապետ, այլ հասկանում է, թե ինչպիսի տարածաշրջանում է գտնվում իր ղեկավարած պետությունը, որտեղ «համակեցությունը» ապահովվում է միայն այն դեպքում, երբ հակառակ կողմը պետք է «հայտնվի ծառի վրա», որովհետև այլընտրանքը նույն այդ ծառի տակ դանդաղորեն քո գերեզմանը փորելն է»,- գրել է Վարդան Ոսկանյանը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.voskanian/posts/4489382617766829