«Դաժան բան եմ ասում, բայց ինձ համար հունիսի 20-ից հետո էնքան մեկ ա դարձել արմավիրցու բերքը ոռոգման ջուր չունենալուց կչորանա, թե չէ». Արամ Գևորգյան
Advertisement 1000 x 90

«Դաժան բան եմ ասում, բայց ինձ համար հունիսի 20-ից հետո էնքան մեկ ա դարձել արմավիրցու բերքը ոռոգման ջուր չունենալուց կչորանա, թե չէ». Արամ Գևորգյան

Դաժան բան եմ ասում, բայց ինձ համար հունիսի 20-ից հետո էնքան մեկ ա դարձել արմավիրցու բերքը ոռոգման ջուր չունենալուց կչորանա, թե չէ։ Ու դա խորը պատճառ ունի։

Էս ընտրություններին Արմավիրի մարզում 66 հազար 205 մարդ իր ձայնը տվել ա քպ-ին, կամ այլ կերպ ասած՝ ընտրություններին մասնակցած արմավիրցիների 63,44%-ը ձայն ա տվել պոպուլիզմին, բառերով կերակրվելուն ու հողի արժեքը չիմացող «մարդկանց»։

Հիմա խի՞ եք եկել, ճանապարհ փակել ու բողոքում ձեր ընտրածից, ձեր ցավը տանեմ։ Ախր 3 տարի ա ձեզ ամենօրյա ռեժիմով ու փաստերով ներկայացնում ենք, թե ովքեր են սրանք ու ինչի են ընդունակ, բայց դուք մեկ ա գնացիք ու նորից ընտրեցիք դրան։ Բա հիմա, որ ասեմ արդար ա, որ ձեր բերքը չորանում ա, պիտի նեղանաք չէ՞։ Է սրանից էն կողմ արդարություն լինո՞ւմ ա։

Գյուղացիներից մեկն էլ ասում ա՝ «մեր սիրելի վարչապետն եկավ, ասաց, որ ջրային խնդիր չի լինի, գնաց, ջուրը վաբշե կտրեցին»… տես է, ո՞ւմ մտքով կանցներ, որ էդ բջի վաստակը նաև մուտիլովչիկ ա։ Ոչ ճանաչել եք, ոչ էլ գիտեիք ում եք ընտրում…

Ողջ Հայաստանի տարածքում տոկոսային հարաբերակցությամբ ամենաքիչ ձայները կապիտուլյանտը հավաքել ա Երևանում, и то էլի հաղթել ա ընդդիմությանը: Ու այստեղ ևս իմ հեչ պետքն էլ չի, թե Աջափնյակում քանի ապօրինի շինություն կհավասարեցնեն հողին՝ առանց տիրոջը օրինական ձևերով տեղյակ պահելու, որովհետև առնվազն 19 հազար 191 աջափնյակցի իր ձայնը տվել ա թուրքին, բա ուրիշ ի՞նչ էր սպասում, որ պետք ա խնայի՞ իր ապօրինի շինությունը։

Մինչև ձեր սեփական հողամասին, ձեր տարածքին չեն կպնում, չեք արթնանում, ճանապարհ չեք փակում… Արցախում 10 հազար քառակուսի կիլոմետր տարածք նվիրեց թուրքին, ծպտուններդ չհելավ կամ հելավ մեկումեջ, իսկ հիմա, վիձիծե լի, իրանց լոբու բերքը չորացել ա, ոտի են հելել…

Արամ Գևորգյանի էջից:



Նման նյութեր