Apple-ը դադարեցրել է iPhone 12 շարքի սմարթֆոններից մեկի արտադրությունը
Advertisement 1000 x 90

Apple-ը դադարեցրել է iPhone 12 շարքի սմարթֆոններից մեկի արտադրությունը

Նոր շարքի մյուս սմարթֆոնների համեմատ՝ iPhone 12 mini-ի պահանջարկը շատ ցածր էր:

Apple-ը iPhone 12 mini-ի արտադրությունն ավարտեց 2021 թվականի երկրորդ եռամսյակում՝ նախատեսված ժամկետից շուտ: Այս մասին հայտնում են TrendForce-ի վերլուծաբանները:

Ըստ աղբյուրի՝ Apple-ի որոշման պատճառը սմարթֆոնի վատ վաճառքն էր՝ սարքը սիրված չէր օգտվողների շրջանում:

«Ակնկալվում է, որ Apple-ը կենտրոնանալու է iPhone 12 սերիայի երեք մոդելների վաճառքի ավելացման վրա (բոլորը` բացառությամբ ամենափոքրի), հաշվի առնելով, որ նախկինում դադարեցված iPhone 12 mini-ն ցույց էր տալիս վաճառքի հիասթափեցուցիչ ցուցանիշներ` համեմատած iPhone-ի ընտանիքի մյուս մոդելների հետ»,- ասվում է TrendForce-ի զեկույցում:

Որպես հիշեցում՝ iPhone 12 mini-ն ներկայացվեց 2020 թվականի հոկտեմբերի 13-ին` iPhone 12-ի, iPhone 12 Pro-ի և iPhone 12 Pro Max-ի հետ միասին: Այն դարձավ շարքի ամենամատչելի սմարթֆոնը: Այն դեռ կարելի է գտնել վաճառքում։

Սիրարփի Աղաբաբյան